Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՄաքԴոնալդս»-ից պատասխանել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հարցմանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:51 , 13 Փետրվար 2017

«ՄաքԴոնալդս» ընկերությունը Հայաստանում  ռեստորանային ցանց բացելու ծրագիր առայժմ չունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը տեղեկացրել է, որ նախարարության առևտրային վարչությունն այս մասին պաշտոնական նամակ էր ուղարկել «ՄաքԴոնալդս»-ին, որն էլ հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում իր առևտրային ցանցը բացելու մտա դրություն չունի:

«Պաշտոնական նամակը ստացվել է, որում մասնավորապես ասված է, որ ներկայում իրենք Հայաստանում ՄաքԴոնալդս ռեստորանային ցանց բացելու և զարգացնելու հետ կապված որևէ ծրագիր չունեն»,-ասաց Օհանյանը:

«Կոմերսանտ» պարբերականը տեղեկացրել էր, որ վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլ. Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան ստացել է Հայաստանում առաջին «ՄաքԴոնալդս» արագ սննդի կետը բացելու լիցենզիան: Այս մասին պարբերականին տեղեկացրել էր հենց գործարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը:

ՊԵԿ-ն անցկացրել է «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում

Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները: