Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը 10 տոննա բանան է ներմուծում

Վերադարձ լուրերի բաժին

11:42 , 03 Դեկտեմբեր 2016

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ ներկրողների համար որևէ խնդիր չկա՝ ով ինչ ցանկանում է, կարող է ներմուծել։ Դրանից հետո պարզվեց, որ հայաստանցի գործարարներից մեկը 1 բեռնատար բանան է ներմուծել և ապրանքը մաքսազերծելուց հետո  անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը։

ՊԵԿ-ը հայտարարեց, որ Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում այդ կապակցությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը:

Թե ովքեր էին այդ անհայտ անձինք, մինչ օրս պարզ չէ (պաշտոնապես այդպես է հայտարարվում)։

Ինչևէ, Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացրեց զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից՝ այդպիսով «մեսիջ» հղելով գործարարներին, որ անկաշկանդ գործեն։ Վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նույնպես հավաստիացրեց, որ խոչընդոտների չեն լինելու։

Եվ ահա, գործարարներից ևս մեկը որոշել է հետևել ՊԵԿ-ի խորհրդին և բանան ներմուծել։ Այդ մարդը «Չոր մարքեթինգ» գրքի և կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանն է։ Նա իր գործընկերոջ հետ որոշել է մոտ 10 տոննա բանան ներկրել։ Ավելին, ոչ միայն որոշել է, այլ գործի է անցել. «Արարատ Տրանս» ընկերության՝ 10 տոննա բանանով բարձված բեռնատարն արդեն Հայաստանի ճանապարհին է։

«Քանի որ, ինչպես տեսանք, ներկրողների խանգարելու դեպքեր իրոք եղել են, ես կփորձեմ ներկայացնել ու պատմել Ձեզ ամբողջ գործընթացը: Արդյունքում կտեսնենք, թե իրականությունը վարչապետի ասածն է, թե այլ է», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահրամ Միրաքյանը՝ կատակով ավելացնելով, որ եթե հանկարծ սկսի չանդրադառնալ թեմային, ինչպես նաև դադարի հետագայում ներկրել, արդեն կարող ենք ենթադրել արդյունքի մասին։

Լուսանկարում, ի դեպ, Վահրամ Միրաքյանի կողմից ներկրվող բանանն է։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։