Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարքեթոլոգն ու գործարարը սկսեցին զբաղվել «Աշտարակ կաթի» պանրով

Վերադարձ լուրերի բաժին

11:05 , 13 Դեկտեմբեր 2016

Ինչպես հայտնի է, ֆինանսական խնդիրների մեջ հայտնված «Աշտարակ կաթը» մի քանի տասնյակ մլն դրամի պարտքեր է կուտակել գյուղացիներին՝ աշխատավարձի և մթերված կաթի դիմաց։ Պարզվում է՝ ընկերությունը կաթի մատակարարներից շատերին դրամի փոխարեն փոխհատուցել է «ռոքֆոր» տեսակի պանրով։

Ինչպես ֆեյսբուքի իր էջում գրել է գործարար Հարություն Մնացականյանը, միայն Ճամբարակում մոտ 60 տոննա պանիր է հավաքվել, և Ճամբարակի քաղաքապետը խնդրել է օգնել իրացնել այն: «Վահրամ Միրաքյանի հետ Գնացինք ճամբարակ, տեղում ծանոթացանք խնդրին,նմուշներ ենք վերցրել, ուղարկել արտասահման ,նաև տվեցինք այստեղ լաբորատոր ստուգման, որակն անթերի է», – գրել է Հ. Մնացականյանը։

Խոսքը մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի մասին է, ով նույնպես ֆեյսբուքում այս թեմայով գրառում է արել։ Հարությունն ու Վահրամը որոշել են իրացնել պանիրը տեղի շուկայում և օգնել փողի կարիք ունեցող գյուղացիներին։

«Ռոքֆոր» տեսակի պանրի 1 կիլոգրամը խանութում վաճառվում է միջինը 6000 դրամով։ «Աշտարակ կաթը» այն գյուղացիներին տվել է 1 կիլոգրամը 2000 դրամի հաշվարկով։

Խնդիրն այն է, որ պանիրը ապրանքային տեսքի չէ։ Գործարարները այն մի թեթև վերամշակելու են և փաթեթավորեն։ Այդ աշխատանքից հետո նրանք պանիրը կվաճառեն 3000 դրամով։

«Արդյունքում և՛գյուղացիները աշխատավարձերը կստանան, և՛ դուք կունենաք «ռոքֆոր»՝ 6000 դրամի փոխարեն 3000 դրամով», – գրել է Վահրամ Միրաքյանը՝ ավելացնելով, որ պանիրը փորձաքննության են հանձնել Գյուղակադեմիայի լաբորատորիայում, և այն հրաշալի որակի է։

Այնպես որ, հետաքրքրվողները կարող են Վահրամ Միրաքյանի և Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջերում համապատասխան գրառման տակ նշել իրենց հեռախոսահամարը և պահանջվող պանրի քաշը (նվազագույնը՝ 1 կգ)։

Գործարարները խոստանում են 1 շաբաթվա ընթացքում առաքել«ռոքֆորը»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում