Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարքեթինգի հայկական ակումբն ու Ակտուալ Քոմփանի ընկերությունն այսօր ներկայացրել են Actual Co հարթակը

Վերադարձ լուրերի բաժին

19:24 , 17 Հունվար 2018

Actual Co հարթակը կնպաստի հայկական թվային պրոդուկտների արտահանման գործընթացին

Մարքեթինգի հայկական ակումբն ու Ակտուալ Քոմփանի ընկերությունն այսօր ներկայացրել են Actual Co հարթակը: Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում հավաքագրելով բազմաթիվ մասնագետների` Actual Co-ն ստեղծում է մի շարք թվային ծառայություններ թողարկող պրոյեկտներ: Սպառման հիմնական շուկան ԱՄՆ-ն է, որոշ ծառայություններ սպառվում են նաև ՌԴ և այլ շուկաներում: Actualco.com կայքում հայ ֆրիլանսերները կարող են գրանցել իրենց մասնագիտական հմտությունները ներկայացնող տեղեկատվություն և օգտվել այս հարթակի միջոցով ներգրավվող պատվերներից: Ծրագրերի կառավարումն իրականացվում է մեկ կենտրոնի միջոցով, միջազգային իրավաբանական չափանիշներին համապատասխան: Արդյունքում հնարավորություն է ստեղծվում ՀՀ-ից արտահանել թվային պրոդուկտներ և պատվերներ առաջարկել հայ մասնագետներին:

act1

Կենտրոնից իրականացվող կառավարման համակարգը բանակցությունների միջոցով կանոնակարգելու է գործընկերների և հայ մասնագետների միջև հարաբերությունները, ֆիլտրելու է ծառայություններն ու իրականացնելու է իրավաբանական պարտականություններ:

Երևանում հաճախակի կիրականացվեն գործնական կոնֆերանսներ, որոնց շրջանակներում գլոբալ շուկայի առանձին հատվածների մասին արժեքավոր տեղեկություններ կհաղորդվեն ֆրիլանսերների որոշակի խմբերի: Առաջիկայում կընդլայնվի թվային ծառայությունների շարքը, այս պահին ներկայացված են արդեն գործնականում հաջողություններ ունեցած պրոյեկտների պրոդուկտները:

act2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թվականին ՀՆԱ իրական աճը կազմել է 5.2%

ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով 2018 թվականին կազմել է 6 տրիլիոն դրամ։

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]

Հայկական համը հաղթում է Ռուսաստանում (լուսանկարներ)

Աշխարհի շուրջ 69 երկրներից հայկական նորաստեղծ Agroyan’s բրենդը միջազգային ցուցահանդեսում հաղթել է ոսկե մեդալ։