Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարտին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը աճել է 7 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

14:35 , 09 Ապրիլ 2019

Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7տոկոսով: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեցին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 7.6տոկոսով: Եթե 2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր: 2019 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575 մարդ, որը 10.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։