Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Քվեարկության արդյունքները խորհրդարանի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ Քվեարկության արդյունքներն այսպիսին են` 104 «կողմ», 15 «դեմ»»,- ասաց Հովակիմյանը։

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականին։ 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2009-2010թթ. ուսանել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում, ստացել` հանրային կառավարման մագիստրոսի որակավորում։

1998 -10.02.2015 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական գործառնությունների վարչության դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչության պետ։ 10.02.2015 – 11.09.2018 թթ. ղեկավարել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ 11.09.2018թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված էր միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։ Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին։

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: