Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարտին Գալստյանն առաջադրվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:31 , 10 Սեպտեմբեր 2018

ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին առաջադրեց ՀՀ Կենտրոնական խորհրդի անդամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գալստյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որն էլ միաձայն ընդունել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

«Պարոն Գալստյանի թեկնածությունը շատ տպավորիչ է: Բավական լուրջ ճանապարհ է անցել: Նա Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է: Այդ դպրոցում տարիներ շարունակ սովորել և սովորում են հայ և օտարերկրացի բազմաթիվ երիտասարդներ»,- նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Մարտին Գալստյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի խորհրդի կազմում ընդգրկվելու դեպքում աշխատանքային երկու առաջնահերթություն է ունենալու:

«Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալու դեպքում աշխատանքներ եմ տանելու փաստերի վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի տարածման ու արմատավորման և մշակվող ու իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- նշեց նա:

Ազգային Ժողովի կողմից ԿԲ խորհրդի անդամի ընտրությունը կկատարվի սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով:

Մարտին Գալստյանը 2015 թ. փետրվարի 10-ից Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն է: 1998-2015 թթ. զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների վարչության դիլերի, պորտֆելի կառավարչի, բաժնի պետի և Վիճակագրության վարչության պետի պաշտոնները:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ