Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարտին Գալստյանը՝ ԿԲ նախագահի թեկնածու

Վերադարձ լուրերի բաժին

23:19 , 31 Մարտ 2020

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում կքննարկի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը. հարցը հավանության արժանացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Գալստյանի թեկնածության հարցը հանձնաժողովի նիստում ստացավ 2 դեմ և 5 կողմ ձայներ: Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Հանձնաժողովի նիստում թեկնածուն պատասխանեց պատգամավորների զանազան հարցերի: Մասնավորապես հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ ԿԲ մասին օրենքում նախագահը պետք է լինի մի անձ, որը ֆինանական համակարգում ունի բարձր հեղինակություն: Նա ասաց՝ որպեսզի որոշեն, թե արդյոք Գալաստյանն այդ անձն է, թե ոչ, պետք է իմանան նրա ներդրումները, ինչ է արել օրինակ որպես ԿԲ խորհրդի անդամ:

Մարտին Գալստյանը, անդրադառնալով հեղինակության վերաբերյալ հարցին, նշեց, որ եղել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին տնօրենը: «Կենտրոնում մենք արել ենք շատ-շատ բաներ, որոնք առչնվել են ինդուստրիայի հետ: Մենք արել ենք սեմինարների շարք՝ օգնելու ինդուստրիային՝ զարգացնելու կարողությունները: Դիլիջանը դարձել է կենտրոն, որտեղ լավագույն բուհերի ուսանողները երազում են գալ ու անցնել իրենց պրակտիկան: Գրավոր համաձայնագիր ունենք Հարվարդի համալսարանի հետ, որ տարեկան ընդունում ենք իրենց ուսանողներից: Համաձայնագրի շրջանակում ՀՀ ԿԲ-ից տարեկան երկու գիտաշխատող գնում են Հարվարդ՝ իրականացնելու գիտական աշխատանք»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե արդյոք ԿԲ նախագահ լինելու համար պարտադիր պետք է ունենա առևտրային բանկում աշխատելու փորձ, նա նշեց՝ Բեն Բեռնանկեն (ԱՄՆ-ի համերկրային պահուստային համակարգի նախկին ղեկավար) և մյուսները մերժել են առևտրային գործունեութունը և նրանց հիմնական ֆոկուսը եղել է հանրայինն ու գիտականը: Գալստյանը կարծում է, որ ԿԲ-ի պարագայում դա արդարացված է, ԿԲ-ն հանդիսանում է նաև գիտահետազոտական իստիտուտ, որը օժանդակում է կառավարությանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր գիտելիքները բավարար են, որ կարողանա ղեկավարել մի կառույց, որտեղ տեղի է ունեցել անցում դրամավարկայինից դեպի ֆինանսական կայունություն՝ վստահեցրեց, որ այո: «Իմ վերջին 1.5 տարվա գործունեությունը որպես խորհրդի անդամ, մեծապես առնչվել է այդ թեմաների հետ: Ֆինանսական կայունությունն ինչ-որ պահերի դառնում է ավելի կարևոր»,-ասաց նա:
Կենտրոնական բանկի գործող նախագահը Արթուր Ջավադյանն է: Նրա պաշտոնատավարման ժամկետը լրանում է ամռանը:

Թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, դրանից հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում և ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգաին պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: