Invalid username or password
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է վերափոխել աշխարհն ու կարևոր խնդիրների մի մասը լուծել սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հաշվին՝ իր իսկ ստեղծած սոցցանցի բազայի վրա համաշխարհային ընկերակցության ձևավորման համար:
Նա սոցցանցում հրապարակել է ծրագրային ուղերձ՝ ուղղված օգտատերերին, որը խորագրված է «Կառուցելով գլոբալ միություն» (Building Global Community):
«Facebook-ում մեր աշխատանքը մարդկանց առավելագույնս դրական աջակցություն ցուցաբերելն է, ընդ որում, նվազեցնելով ոլորտները, որտեղ տեխնոլոգիաներին ու սոցիալական ԶԼՄ-ները կարող են ուժեղացնել մեկուսացումն ու խզվածությունը»,- կարծում է Ցուկերբերգը:
Նրա մանիֆեստն անսպասելի է դարձել սոցցանցի օգտատերերի և ոլորտային փորձագետների համար: Վերջին ամիսներին Facebook-ը հաճախ էին քննադատում որպես հարթակ, որը օգտագործվում է մոլորության մեջ գցող նորությունների համար:
Վերլուծաբանների կարծիքով՝ Ցուկերբերգը փոխում է Facebook-ի ռազմավարությունը և դիրքորոշումը: Ավելի վաղ այն եղել է պասիվ գործիք, որը միավորել է մարդկանց, իսկ ներկայումս նրա դերը կարող է մեծանալ: Ցուկերբերգը ցանկանում է անցնել ընկերների և ընտանիքի համար սոցցանցի ձևաչափից գլոբալ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ձևաչափի:
«Այնպիսի ժամանակներում, ինչպիսին հիմա է, ամենակարևորը, որ Facebook-ում կարող ենք անել, սոցիալական ենթակառուցվածք ստեղծելն է, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք կառուցել գլոբալ միություն, որը կաշխատի բոլորի համար»,- ընդգծել է Ցուկերբերգը:
Ցուկերբերգի ուղերձը կառուցվել է 5 գլխավոր թեմաների շուրջ՝ պատրաստակամություն՝ օգնել միության շրջանակում, անվտանգություն, տեղեկացվածություն, քաղաքացիական ակտիվություն ու մասնակցության հնարավորություն և զարգացում բոլորի համար:
Մասնավորապես, խոսելով տեղեկատվության տարածման մասին, Ցուկերբերգը անհանգստություն է հայտնել «ֆիլտրերի պղպջակների» և կեղծ լուրերի տարածման առնչությամբ:
Facebook-ի հիմնադրի կարծիքով՝ խնդրահարույց է այն, որ սենսացիոն ու հասարակ հաղորդագրությունները տարածվում են մյուսներից արագ:
Բացի այդ՝ Ցուկերբերգը նշել է, որ Facebook-ը մշակել է արհեստական ինտելեկտ, որը պետք է ճանաչի արգելված կոնտենտը: Այդ տեխնոլոգիան կսկսի մասնակի գործել արդեն 2017թ.:
Դիտումներ 2540
«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:
Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …
Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։