Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր կդառնա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:56 , 10 Մարտ 2017

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ ինքն ու կինը՝ Պրիսցիլլա Չանը, սպասում են երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն և երեխան աղջիկ է։

«Ես և Պրիսցիլլան ուրախ ենք հայտնել, որ սպասում ենք ևս մեկ աղջկա լույս աշխարհ գալուն»,- գրել է Ցուկերբերգը սոցցանցի իր էջում։

Ընդ որում՝ նա նշել է, որ առաջին ծանր հղիությունից հետո իրենք վստահ չեն եղել, որ կկարողանան ևս մեկ երեխա ունենալ։

«Երբ մենք իմացանք, որ Պրիսցիլլան դարձյալ հղի է, մեր առաջին հույսն այն էր, որ երեխան լինի առողջ։ Երկրորդ հերթին ես հույս ունեի, որ երեխան աղջիկ լինի։ Չեմ կարող ավելի մեծ նվերի մասին մտածել, քան քույրն է Մաքսի համար»,- գրել է միլիարդատերը։

Զույգի դուստրը՝ Մաքսը, ծնվել է 2015թ. դեկտեմբերի 2-ին։

https://www.facebook.com/zuck/posts/10103558857158521

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

Պատճառն Ամերիկայի առևտրային բորսաների տատանումներն են:

Սովորույթներ, որոնք ձեզ ետ են պահում լավ հաղորդակցվող լինելուց

Հաղորդակցման տզրուկների մասին՝ ըստ խոսքի վարպետության փորձագետ Ջուլիան Թրեժըրի գրքի:

«Առյուծ արքան» դարձել է ամենահասութաբեր անիմացիոն ֆիլմը պատմության մեջ

Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանել էր «Սառցե սիրտը» մուլտֆիլմը՝ 1,29 մլրդ դոլար: