Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարիսա Մայերը չի գլխավորի Yahoo!-ն Verizon-ի հետ գործարքի ավարտից հետո. Business Insider

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:39 , 14 Մարտ 2017

Yahoo!-ի ղեկավար Մարիսա Մայերը չի գլխավորի Altaba ընկերությունը, որը կմնա Yahoo!-ից Verizon-ի հետ գործարքից հետո: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով ընկերության փաստաթղթերը:

Այն դեպքում, եթե Մայերը հեռանա ընկերությունից, նա կստանա «ոսկե պարաշյուտ»՝ 23 մլն դոլարի չափով:

Այդուհանդերձ, անհայտ է, թե արդյոք նա կմնա Altaba-ում և թե ինչ պաշտոնում: Պարբերականը նշում է, որ Մայերը չէր պլանավորում հեռանալ:

Քանի դեռ Verizon հեռահաղորդակցության հսկայի կողմից Yahoo!-ի գնման գործարքը չի փակվել, Մայերը կշարունակի հանդես գալ որպես դրա գլխավոր տնօրեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայերը կլքի ընկերության տնօրենների խորհուրդը, երբ Verizon Communications Inc-ն ավարտի ընկերության ակտիվները 4.8 մլրդ դոլարով գնելու գործարքը։

Verizon-ը կստանա Yahoo!-ի ինտերնետ-բիզնեսի ակտիվները (էլետրոնային փոստեր, որոնողական համակարգ, նորությունների և մարզական կոնտենտ, ֆինանսական գործիքներ, մեսենջեր, AOL ինտերնետ-բիզնես, որը օպերատորը գնել էր անցած տարի 4.4 մլրդ դոլարով)։

Բացի այդ՝ գնման մասին համաձայնագրում ներառված է ընկերությանը պատկանող գույքի գնումը։ Verizon-ն ի սկզբանե առաջարկում էր 3 մլրդ դոլար՝ առանց անշարժ գույքի ձեռքբերման։

«Նոր Yahoo!»-ի անվանումն է Altaba Inc., որում կներառվեն ոչ միայն չինական Alibaba Group-ի (15%) և Yahoo! Japan-ի (35,5%) բաժնետոմսերի փաթեթները, որոնց ընդհանուր գումարը հասնում է 40 մլրդ դոլարի, այլև ոչ պրոֆիլային պատենտները։

Բիզնեսի վաճառքի մասին որոշումը կայացվել էր Մայերի եռամյա ջանքերից հետո՝ փոխել ընկերության գործունեության ուղղվածությունն ու բարձրացնել եկամտաբերությունը՝ կենտրոնանալով Yahoo!-ի բջջային հավելվածների վրա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: