Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարզերում կվերականգնվի մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ 12 ճանապարհահատված

Վերադարձ լուրերի բաժին

12:01 , 29 Ապրիլ 2020

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված։ Այդ մասին հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը:

Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։ Վերականգնվող կենսական նշանակության ճանապարհներն ընտրվում են սահմանված մեթոդաբանության համաձայն։

Որպեսզի ծրագիրը բավականաչափ տնտեսական օգուտներ ունենա, իրականացվում է ճանապարհների ծախսարդյունավետության տնտեսական վերլուծություն՝ օգտագործելով Մայրուղիների զարգացման և կառավարման մոդելը (HDM-4)։ Տնտեսական վերլուծության արդյունքներով կատարվում է ճանապարհների ընտրությունը՝ կիրառելով հետևյալ ցուցանիշերը՝ տնտեսական չափորոշիչ (տնտեսական ներքին վերադարձելիության նորմա), սոցիալական չափորոշիչներ (շահառու բնակչություն), աղքատության չափորոշիչներ (աղքատ բնակչության տոկոս)‚ ճանապարհի վիճակի հետ կապված չափորոշիչներ (վատ վիճակում գտնվող ցանցի տոկոս)։ Ըստ նշված ցուցանիշների՝ ընտրվում են այն ճանապարհները, որոնք ունեն առաջնահերթության բարձր ինդեքս։

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակն է հեշտացնել շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար‚ ինչը նպաստում է նաև գյուղական համայնքների բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: