Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարզերի ՓՄՁ-ները և տեղական աշխատուժը մասնակցեցին են թվային մարքեթինգի դասընթացին

Վերադարձ լուրերի բաժին

16:23 , 13 Դեկտեմբեր 2017

Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերը ներկայացնող 19 ընկերության ներկայացուցիչ մասնակցեց  թվային մարքեթինգին նվիրված դասընթացին: Այն անցկացվեց «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շրջանակում: Նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի  փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ)-ի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, համաֆինանսավորում՝ ՀՀ կառավարությունը:

Առաջին դասընթացն անցկացվեց Երևանում: Մյուս դասընթացները իրականացվելու են Արմավիրի, Վանաձորի և Սյունիքի մարզերի ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար: Սեմինարներն իրականացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: «Թվային մարքեթինգ» խորագրով դասընթացի մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչները հիմնականում հյուրընկալության, արտադրության և հանրային սննդի ոլորտից էին:

Դասընթացների կառուցվածքի հիմքում  «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախագծերից մեկի՝ Quick Start-ի (արագ սկիզբ) մեթոդաբանությունն է: Այն  ենթադրում է գործնական գիտելիքների փոխանցում, որոնք հնարավոր է կիրառել գործում՝ անմիջապես դասընթացից հետո:

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչից սկսել թվային մարքեթինգը, ինչպես օգտագործել կայքը՝ վաճառքի աճի նպատակով, ինչպես և ինչու կիրառել Google Analytics համակարգը: Մասնակցիները նաև տեղեկացել են, թե ինչպիսի սոցկայքեր կան և ինչպես կիրառել դրանք, էլեկտրոնային նամակներով իրականացվող մարքեթինգի որ գործիքը կիրառել, ինչ նպատակով և երբ կիրառել բլոգինգը, ինչպես օգտվել Google AdWords համակարգից: Դասըթնացի ժամանակ նաև ներկայացվել է, թե ինչպե՞ս աշխատել որոնողական համակարգերի հետ, ինչպես չափել թվային մարքեթինգի արդյունավետությունը, ինչպես կառավարել թվային մարքեթինգի ամբողջ գործընթացը:

Հաջորդող դասընթացները կիրականացվեն նշված երեք մարզերում՝ «Մարքեթինգ և վաճառք», «Կարիերայի զարգացում», «Չրերի արտադրություն» և «հյուրընկալություն» թեմաներով:

###

2016 թ. դեկտեմբերին մեկնարկել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը: Այն համաֆինանսավորում են Եվրոպական Միությունը և ՀՀ կառավարությունը:  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է ծրագիրն իրականացնող կոնսորցիումը, որին մասնակցում են «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» ՀԿ-ները։  Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ է պետք հայկական բիզնեսներին՝ Ռուսաստանում և աշխարհում մրցունակ լինելու համար

Ի՞նչն է հայկական բիզնեսների ցածր մրցունակության պատճառը արտաքին շուկաներում

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում: