Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարզահամերգային համալիրում մասնավորը կհիմնի նոր ռեստորան

Վերադարձ լուրերի բաժին

21:45 , 12 Սեպտեմբեր 2019

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 1-ին հարկից 246.6 քմ և 9-րդ հարկից 529.4 քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման, վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ, որի 20%-ն ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80%-ը՝ ՀՀ պետական բյուջե: Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու և ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով: Նշված տարածքում կհիմնվի նոր ռեստորան:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: