Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից». Ռոբերտ Քոչարյան

Վերադարձ լուրերի բաժին

14:38 , 01 Հունիս 2016

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին (երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը), որում խոսել է ապրիլյան պատերազմից, դրա պատճառներից ու հետագա հնարավոր զարգացումներից, ինչպես նաև անդրադարձել է ներքին՝ տնտեսական խնդիրներին։

Անդրադառնալով 20 օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթին՝ պետական ապարատում կրճատումներ կատարելու, մենաշնորհների և կաշառակերության դեմ պայքար սկսելու մասին, Ռոբերտ Քոչարյանն ասել է.

«Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրըները:

Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք»:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։