Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մարդակենտրոն ճարտարապետություն

Վերադարձ լուրերի բաժին

18:26 , 17 Հուլիս 2019

Մարդի՞կ են ձևավորում տարածքները, թե՞ տարածքներն են ձևավորում մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք փոխակերպել տարածությունը իմաստալից վայրի: Եվ որքանո՞վ է տարբերվում այս մարդակենտրոն մոտեցումը ճարտարապետության սովորական ընկալումներից: Այս ու այլ թեմաների մասին ՊեչաԿուչա Երևանը համախմբեց ժամանակակից ճարտարապետությամբ հետաքրքրվող մոտ 250 անհատների, ովքեր հավաքվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ 10 խոսնակների և հատուկ հյուրերին լսելու համար։ Միջոցառմումը կազմակերպվել էր «Գալաքսի» ընկերությունների հետ համատեղ՝ ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։

2-Galaxy-Group-of-Companies-min

«Այսօրվա միջոցառումը մեզ համար իմաստալից ու պատասխանատու քաղաքացիության մասին է։ Մեր ժամանակներում, երբ տրանսֆորմացիայի է ենթարկվում բիզնեսը, և երբ սեփական գործի միջոցով առաջընթաց ապահովելը այլևս բավական չէ, կարևոր է դառնում նաև հասարակական արժեք ստեղծելու պարտավորությունը։ Ճարտարապետությունը մեր ընկերությունների խմբում առանցքային ոլորտ է, և ճարտարապետության վերաիմաստավորումը կամ մարդակենտրոն ճարտարապետությունը կարևոր թեմաներ են մեզ համար, որի քննարկումը խիստ կարևոր է պատասխանատու քաղաքացիության տեսանկյունից»,-իր խոսքում նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

3-Galaxy-Group-of-Companies-min

ՊեչաԿուչայի թեմաները բազմապիսի էին՝ ժամանակակից ճարտարապետության մասին Հոլիվուդի ստեղծած կարծրատիպերից մինչև կանաչ ճարտարապետություն, հանրային տարածքների վերաիմաստավորումից մինչև մարդկանց ու տարածքների հետ կապված նախագծեր։ ՊեչաԿուչա երեկոյի խոսնակներն էին snkh ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը, «Գրադարակ» ՀԿ-ի համահիմնադիր Արուսիկ Զեյնալյանը, մշակութային լրագրող Անուշ Քոչարյանը, «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիրներ Կարեն Բերբերյանն ու Արմեն Հակոբյանը, համադրող, մանկավարժ Նայիրի Խաչատուրեանը, «Գալաքսիի» ճարտարապետական ծրագրերի կառավարման մասնագետ Լուսինե Ղուշչյանը, «Սքիլշոփի» հիմնադիր Արեգ Քեշիշյանը, «Կորպորասիոն Ամերիկայի» ճարտարապետ Արի Հաճյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանրային տարածքների ծրագրի ղեկավար Լիլիթ Միդոյանը և երաժիշտ, կոմպոզիտոր, «Օբերտոն» ընկերության համահիմնադիր Միքայել Ոսկանյանը։

4-Galaxy-Group-of-Companies-min

«ՊեչաԿուչա երեկոների գեղեցկությունն այն է, որ ցանկացած մարդ կարող է կիսել սեփական աշխատանքը, խոսել սիրած կամ մտահոգիչ թեմաների մասին։ Ուրախ եմ, որ այս երեկոյի համար կարողացանք համադրել տեղացի ու միջազգային խոսնակների մի հրաշալի խումբ, ովքեր առօրյա աշխատանքով նպաստում են հանրային ու մասնավոր ոլորտների զարգացմանը, ոգեշնչում մեզ նորարար ճարտարապետական լուծումներով ու քաղաքային զարգացման իրենց տեսլականով»,-նշեց ՊեչաԿուչա Երևանի կազմակերպիչ Մարիաննա Վարդանյանը։

5-Galaxy-Group-of-Companies-min

Ճարտարապետության թեմայով ՊեչաԿուչան առանձնանում էր նաև իր հատուկ քննարկման ֆորմատով։ ճարտարապետության դերի ու դրանից բխող մարդկային հարաբերությունների մասին հրավիրված հատուկ քննարկմանը իրենց կարծիքն արտահայտեցին «Գալաքի» ընկերությունների խմբի հատուկ հյուրերը՝ Մարիուս Գոմոլան, HOTCO ղեկավար տնօրեն, Ստյուարտ Ռուֆը՝ Broadway Malyan ճարտարապետական ստուդիայի կառավարման խմբի նախագահ, Սյուզաննա Շամախյանը՝ FAST հիմնադրամի համագործակցության, հանրային քաղաքականության և ծրագրերի գծով փոխնախագահ, Էդգար Կարապետյանը՝ «Գալաքսիի» Ռազմավարության ու բիզնեսի զարգացման գծով փոխտնօրեն, և Արտակ Կնյազյանը՝ «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր։

6.Galaxy-Group-of-Companies-min

ՊեչաԿուչա երեկոները ոչ ֆորմալ և ուրախ հանդիպումներ են, որտեղ մարդիկ հավաքվում են՝ գաղափարներ, մտքեր ու տեսակետներ կիսելու տարբեր թեմաների շուրջ։ Խոսնակը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Պատկերները ինքնաբերաբար փոխվում են, մինչդեռ խոսողը պետք է հասցնի փոխանցել միտքը և հետ չընկնի։ Սկիզբ առնելով Տոկիոյում 2003 թ.՝ ՊեչաԿուչան արդեն տարածվել է 1,200-ից ավելի քաղաքներում՝ 2010թ. ժամանելով Երևան։ Ճարտարապետության մասին ՊեչաԿուչա երեկոն 32-րն էր, և Երևանում ՊեչաԿուչիայի լիցենզիայի ներկայացուցիչը «Փրոփր» ընկերության համահիմնադիր Մարիաննա Վարդանյանն է։

7-Galaxy-Group-of-Companies-min

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և գործունեության 20 տարիների ընթացքում ստեղծել և կայացրել է ավելի քան 15 ընկերություն՝ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարորությունը, շարունակական կրթությունն ու բարալավումը։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը, և սոցիալական պատասխանատվության ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի 5 տոկոսը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին

«Լիդիան Արմենիա». «Աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են»:

ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքը։

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է

Այդ մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: