Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մատչելի հիփոթեք Յունիբանկից. կանխավճարը` սկսած 0%-ից

Վերադարձ լուրերի բաժին

10:03 , 19 Օգոստոս 2018

Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու համար: «Դասական- ՋՍՖ» վարկը տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով և սկսած 9.95% տարեկան տոկոսադրույքով: Վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով: Բնակարանը կարելի է ձեռքբերել առանց կանխավճարի կամ մինչև 30% կանխավճարով` գրավադրելով լրացուցիչ գույք: Եթե կանխավճարը գերազանցում է 30%-ը, ապա լրացուցիչ գրավի կարիք չկա:

«Դասական- ՋՍՖ» վարկը նախատեսված է կայուն եկամուտ ունեցող, սակայն կանխավճարի համար դեռևս խնայողություններ չձևավորած անձանց համար:

«Վարկավորման նկատմամբ ճկուն մոտեցումը մեր գլխավոր առավելություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկավորման շուկայում ապահովել կայուն դիրքեր: Սա հիանալի առաջարկ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բնակելի տարածքը` տեղափոխվելով նորակառույց շենք: Ի դեպ` բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից, ուստի պետությունը կվերադարձնի տոկոսագումարը հաճախորդի կողմից վճարված եկամտային հարկի գումարից: Վարկի արագ ձևակերպումը ևս առավելություն է մեր հաճախորդների համար», – նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի հանդեպ հաճախորդների վստահության մասին փաստում են ցուցանիշները` բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի քանակը գնալով աճում է: Այս կիսամյակ Յունիբանկը տրամադրել է 55%-ով ավելի շատ վարկային միջոցներ, քան 2017թ.-ի նույն ժամանակահատվածում: 2018թ.-ի հունիսի 30-ին Յունիբանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 11,7 մլրդ ՀՀ դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]