Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մատաղիսի հատվածում երեկ ծանր մարտեր են եղել, մեր հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին. Էդիկ Բաղդասարյան

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Լուրեր

13:07 , 05 Ապրիլ 2016

Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Մեր նկարահանող խումբը դեռեւս հյուսիսում է, շարունակում է նկարահանումներ կատարել տարբեր հատվածներում։ Երեկ ադրբեջանական մեդիան գրեց, որ Մատաղիսը գրավել են։ Բնականաբար սուտ է, բայց փորձեմ բացատրել, թե որտեղից է իրենց ստի հիմքը։

Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։

Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց։ Փախուստը հակառակորդի կողմում է սկսել։ Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։

Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանում են, Կարմիր խաչի ներկայացուցիչներին դիմել են արդյոք կողմերին։

Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-ի ներկայացուցիչը, հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ եւ հենց նրանք են ունցել մեծաթիվ կուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի մոտ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: