Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մաստերքարդի ակցիան առավել շահավետ է Կոնվերս Բանկի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:44 , 19 Մարտ 2019

Մաստերքարդ պլաստիկ քարտերով գնումների դեպքում Կոնվերս Բանկի քարտապան հաճախորդները հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցել Մաստերքարդ վճարային համակարգի կողմից Walt Disney Studio Park ուղեգրի խաղարկությանը, այլև օգտվել Բանկի շահավետ առաջարկից՝ կուտակել Կոնվերս միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերների ցանցում: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Կոնվերս Բանկի հանրային կապերի բաժինը:

«Կոնվերս Միավորների գաղափարը Բանկում ներդրվել է 2012 թ. և դարձել Հայաստանի բանկային համակարգում հաճախորդների խրախուսման հաջողված նախագծերից մեկը: Բանկի ցանկացած հաճախորդ, կատարելով անկանխիկ գնումներ, վճարելով Կոնվերս Բանկի POS տերմինալներով, յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում է 1-1,5 Կոնվերս Միավոր, որոնք հետագայում կարող է փոխանակել աքսեսուարներով, զարդերով, խմիչք ով, այլ նվերներով»,- ասել են Բանկում՝ հավելելով, որ Կոնվերս միավորների և Բանկի գործընկերների մասին տեղեկատվությունը հասանելի է https://benefits.conversebank.am/hy/description/ և https://benefits.conversebank.am/hy/gifts/ հղումներով:

Mastercard միջազգային վճարային համակարգի ակցիայի կապակցությամբ նշվել է, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 14-ը ներառյալ կատարել գնումներ Mastercard և/կամ Maestro քարտերով,վճարել POS տերմինալներով ,հավաքել 8 վճարման՝ անդորրագիր(յուրաքանչյուրը՝ առնվազն 8000 դրամի), դրանք փոխանակել կինոյի 2 տոմսով և մասնակցել դեպի Disneyland Paris խաղարկությանը: Disneyland Paris ուղևորությունը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար(4 անձ):

Խաղարկությունը կկայանա ապրիլի 19-ին, իսկ հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով` Random Picker ծրագրի միջոցով:

Կոնվերս Բանկի և Mastercard վճարային համակարգի համագործակցությունը մեկնարկել է 2009 թ: Համագործակցության շրջանակներում իրականացվել են մեկ տասնյակից ավելի համատեղ նախագծեր և ակցիաներ, որոնցից վերջինի շրջանակներում՝ նախորդ տարի, Կոնվերս Բանկի հաճախորդների միջև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի 2 ուղեգիր է խաղարկվել:

Ակցիայի մանրամասները՝ www.mastercard.am կայքում կամ Կոնվերս Բանկի պաշտոնական կայք էջում՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/07/mastercard/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: