Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մասնավոր ներդրումները 6.5%-ով նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

15:54 , 27 Մայիս 2016

Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության շարունակական թույլ ներդրումային ակտիվության պայմաններում մասնավոր ներդրումները նվազել են 6.5%-ով: Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում:

Ներդրումների անկումը, ըստ ԿԲ-ի, պայմանավորված է եղել մի կողմից ներքին պահանջարկի կրճատմամբ, մյուս կողմից` ձեռնարկությունների վարկավորման թուլացմամբ: Ի տարբերություն մասնավոր ներդրումների նվազման, պետական ներդրումներն ավելացել են 12.3%-ով:

Տնտեսական թույլ ակտիվության պայմաններում տնտեսությանը տրամադրված վարկային ներդրումները նվազել են 3.8%-ով: Վարկավորման կրճատմանը նպաստել են ինչպես վարկերի տրամադրման պայմանների և ընթացակարգերի խստացումները, այնպես էլ վարկային պահանջարկի նվազումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջարկներ «անցումային կառավարությանը»՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանից

Ստվերի հարկումից հետո հնարավոր է կարճաժամկետում գեներացնել առնվազն 180 մլն ԱՄՆ դոլար (86 մլրդ դրամ)-մոտ 2400 դրամ ամսական մեկ բնակչին

Փոքր ու միջին ձեռնարկատերերը «ծաղկաքաղ» են անում ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող խնդիրները

Ասոցիացիան մշակելու է մի քանի տասնյակ խնդիրները և ներկայացնելու է ՀՀ նոր կառավարությանը

Ինչու են նվազել բանանի գները. Վահրամ Միրաքյանի պարզաբանումները

Վահրամ Միրաքյանը, ով 2017 թվականից սկսել է բանան ներմուծել Հայաստան, անդրադարձել է բանանի գնի նվազման թեմային