Invalid username or password
Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործումը հուզում և հետաքրքրում է բազմաթիվ մարդկանց: Ոմանք հանքավայրի շահագործան վերաբերյալ կարծիքներ են հայտնում՝ առանց մանրամասն տեղեկանալու հանքի տնտեսական օգուտների և հարավոր բնապահպանական ռիսկերի մասին: Այդուամենայնիվ, հնչում են նաև մասնագիտական կարծիքներ:
B4b.am-ի խմբագրության հետ կապվեց ինժեներ Ֆերդինանդ Մուրադյանը: Նա 1970-1981 թթ աշխատել է Արփա-Սևան թունելի շինարարությունում, իսկ 1986-1991 թթ.՝ Որոտան-Արփա թունելի շինարարությունում: Նա լսել, կարդացել և դիտել է մեղմման միջոցառումների մասին պատմող տեսանյութերը և հոդվածները: «Ամուլսարի տակով է անցնում Որոտան-Արփա թունելի մի հատվածը: Երբ մենք կառուցում էինք թունելը, կախված ապարների ջրատարությունից և ջրակայունությունից, տարբեր հաճախակնությամբ թունելից բարձրացող հորատանցքեր էինք հորատում: Նպատակն այն էր, որպեսզի ստորգետնյա ջրերը թունելի վրա բարձր ճնշում չգործադրեին՝ ստեղծելով փլուզման վտանգ, այլ այդ հորատանցքների միջոցով լցվեին թունելի մեջ: Այդ ջրերը հետագայում լցվելու էին Կեչուտի ջրամբար, որտեղից էլ՝ Արփա-Սևան թունելի միջոցով՝ Սևան»,- հիշում է վաստակավոր լեռնային ինժեները:
Նրա կարծիքով՝ որքան էլ «Լիդիան Արմենիան» վստահեցնի, թե ցիանիդի արտահոսքի բացառման համար ձեռնարկվելու են խստագույն միջոցները, հանքի շահագործման ընթացքում և հետագայում առաջացած վտանգավոր ջրերը, ամենայն հավանականությամբ, կաթիլային ձևով կթափանցեն թունել, այնուհետև՝ Կեչուտի ջրամբար:
Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի տեսաուղերձի ընթացքում նշել էր, որ պետք է հնարավորություն տալ, որպեսզի «Լիդիան Արմենիան» շահագործի Ամուլսարի հանքը՝ սահմանելով խիստ չափորոշիչներ և վերահսկողություն:
ՀՀ Քննչական կոմիտեն ամփոփ տեղեկգիր էր ներկայացրել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ: «Էլարդ» ընկերությունն կատարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ազդեցության մեղղման 16 առաջարկ, որոնցից «Լիդիան Արմենիան» ընդունել է 15-ը: «Լիդիան»-ի դիրքորոշումը «Էլարդ» ընկերության եզրակացության վերաբերյալ՝ այստեղ:
Դիտումներ 1181
Ամփոփելով՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Ակցիայի շրջանակներում կգործեն նաև զեղչեր Visa քարտերի տարեկան սպասարկման վճարների գծով:
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):