Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանրամասներ՝ միկրոձեռնարկատիրության համակարգի մասին

Վերադարձ լուրերի բաժին

«Օրբելի» վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ՀՕ-ի փոփոխությունների արդյունքում վերացվելու է արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդրվելու է մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ: Այդ համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Այսինքն՝ վերոնշյալ անձինք շրջանառության հարկ չեն վճարելու՝բացառությամբ որոշ դեպքերի:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել ֆինանսական և խորհրդատվական ծառայություններ իրականացնողները, Երևանի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները՝ բացառությամբ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման, այդ թվում` այդ ծառայությունների հետ անմիջականորեն կապված` հանրային սննդի ոլորտի գործունեությունը, Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական գործունեությամբ զբաղվող, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս` առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական գործունեությամբ զբաղվող, անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական գործունեությամբ զբաղվող, ինչպես նաև մի քանի այլ տեսակի գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են նախկինում վճարվող հարկերի մեծ մասից, սակայն ունեն ներմուծումների մասով որոշ պարտավորություններ: Միկրոձեռնարկատիրությունում կարող են ներգրավվել անսահմանափակ քանակով վարձու աշխատողներ և վերջիններիս համար վճարվող եկամտային հարկը հաշվարկվելու է 5 հազար դրամի չափով:

Վարսավիրանոցի օրինակով կենտրոնը դիտարկել է նոր ամակարգը: Վերցված օրինակը գործունեությունը ծավալում է Երևանում: Վարսավիրանոցն ունի 3 աշխատող և ամեն աշխատողին վճարում է ամսական 95 հազար 480 դրամ աշխատավարձ: Գործող ՀՕ-ի համաձայն՝ վարսավիրանոցը հարկվում է արտոնագրային հարկով՝ ամեն աշխատողի համար վճարում է 15 հազար դրամ արտոնագրային հարկ և համապատասխան դրույքաչափով եկամտահարկ:

Micro_enterprise_tax_1

ՀՕ փոփոխությունների արդյունքում վարսավիրանոցն արտոնագրային հարկի ռեժիմից անցնելու է միկրոձեռնարկատիրության հարկման, ինչի արդյունքում վերոնշյալ օրինակում վճարելու է 80%-ով քիչ հարկ:

Որպես այլ օրինակ՝ կենտրոնը դիտարկել է առևտրային գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ն, ում տարեկան շրջանառությունը 22 մլն դրամ է՝ ամսական մոտ 1 մլն 800 հազար: Գործող ՀՕ համաձայն, նա հարկվում է շրջանառության հարկով: ՀՕ փոփոխությունների արդյունքում առևտրային գործունեությամբ զբաղվող անձը, եթե բավարարում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պահանջներին, անցում կկատարի միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմի: Եթե այս Ա/Ձ-ն ունենա 5 վարձու աշխատող, ում ամսական վճարում է նվազագույն աշխատավարձի չափով, այդ դեպքում նրա հարկային բեռը կունենա հետևյալ տեսքը՝

Micro_enterprise_tax_2

Վերոնշյալ Ա/Ձ-ն ՀՕ փոփոխությունների արդյունքում վճարելու է 156 հազար 450 դրամ ավելի քիչ հարկ, ինչը նրան հնարավորություն կտա առանց լրացուցիչ ֆինանսական բեռի բարձրացնել աշխատողների աշխատավարձը: Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացել է՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ:

100 փաստ Նոր Հայաստանի մասին-3:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ենթադրում է, որ Լիդիանը կդիմի արբիտրաժի

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է:

10 փաստ, որի մասին չի խոսվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը և առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին գործադիրի ղեկավարն անդրադարձ չի կատարել: