Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանրածախ առևտուրը կրճատվել է, մեծածախը՝ աճել

Վերադարձ լուրերի բաժին

19:30 , 07 Օգոստոս 2016

2016 թվականի հունվար-հունիսին ներքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում կազմել է 973 մլրդ 481.8 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 0.3%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Այդ թվում, մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 546 մլրդ դրամ (ընդհանուրի 56.1%-ը)։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ մանրածախ առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.3%-ով։

Մեծածախ առևտրաշրջանառությունը, հակառակը, նույն ժամանակահատվածում աճել է 5%-ով և կազմել 392.2 մլրդ դրամ (ընդհանուրի 40.3%-ը)։

Ավտոմեքենաների առևտրի ծավալները այս ընթացքում ավելի զգալի չափով են աճել՝ 9%-ով։ Նշենք, որ այս ցուցանիշը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

2016թ. հունվար-հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 35.2 մլրդ դրամ, որը ընդհանուրի 3.6%-ն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ կառավարությունը հայտարարում է գաղափարների մրցույթ

Առաջարկները կարելի է ներկայացնել առցանց տարբերակով և ogp@gov.am էլ. հասցեով:

Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google play»-ում

Տեղական ընկերությունները ստիպված էին լինում այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ՀՀ դրամով ներդրված ավանդների տոկոսագումարի բարձրացում մինչև 10%

Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույն 730 օր մարման ժամկետով