Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանկավարժական համալսարանում հայտաբերվել են հսկայական խախտումներ

Վերադարձ լուրերի բաժին

14:58 , 28 Փետրվար 2020

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ: Այդ մասին հայտնեց ծառայության մամուլի բաժինը: Ուսումնասիրվել են իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները: Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Խոշորացույցի տակ են հայտնվել Հիմնադրամի՝ 705 մլն․ դրամի գնման գործընթացները: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում: Պարզվել է, որ երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները ներկայացրել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել են 127 մլն. դրամի պայմանագրեր:

Մեկ ընկերության մատուցած ծառայության ծավալների և աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Ծառայությունը կասկածներ ունի փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ: Արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:

Ծառայություն մատուցող այլ ընկերություն մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամը չի գանձել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանքը: Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը գրեթե կրկնակի գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել: Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:

Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:

Հիմնադրամի հիմնադրած ընկերությանը անհատույց հատկացվել են պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, մոտ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և Հիմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության արդյունքում ընկերությունը կրել է վնասներ և շահաբաժիններ չի հաշվեգրել Հիմնադրամի բյուջե: Բացի այդ, ընկերությունն իրականացրել է 47 մլն. դրամի՝ կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս: Կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն և ՀԾԿՀ-ն թույլատրել են «Բիլայնի» և «Թիմի» միավորումը

Մայիսին ՏՄՊՊՀ-ն կարճել էր «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը:

Նոր փորձ միկրոբիզնեսի աջակցության գործում

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը: