Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՄԱՆԻՏՈՒՆ» փոխանցումների համակարգը ներառվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:09 , 17 Փետրվար 2016

Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 16-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Խորհուրդը «ՄԱՆԻՏՈՒՆ» («MONEYTUN») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին թույլատրել մասնակցել «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում, «ՎԱՐԴ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին տրամադրել գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա, վերաձևակերպել «ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 222 լիցենզիան:

Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Հայկ Զոհրաբյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 136 լիցենզիան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, տեղակալն ու տեսուչը բերման են ենթարկել

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը