Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանիպուլյացիա՝ «մանիպուլյացիայի» մասին

Վերադարձ լուրերի բաժին

23:25 , 27 Փետրվար 2019

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փաստերի ստուգման հարթակը հոդված է հրապարակել՝ «Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ներդրումները՝ տնտեսական ցուցանիշի մանիպուլյացիա» խոսուն վերնագրով։

Հոդվածում նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված թիվը՝ 2018 թվականի 3-րդ եռամսյակում ՕՈՒՆ-ների 50% աճի վերաբերյալ (75 մլն դոլար՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի 50 մլն դոլարի դիմաց), սխալ է։

«Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա ներդրումների 50% աճ է ներկայացնում, սակայն ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ ներդրումների 50% աճ չի գրանցվել»,- նշվում է հոդվածում։
Ինչի՞ հիման վրա է նման պնդում անում FIP-ը։ Հիմնական ասելիքն այն է, որ Փաշինյանը սխալ ցուցանիշի վրա է հիմնվում։ Նշենք, որ վարչապետը հիմք էր ընդունել վճարային հաշվեկշռի «զուտ պարտավորությունների ստանձնում» տողը։

Հոդվածում սրա վերաբերյալ նշվում է.

«Զուտ պարտավորությունը» վճարային հաշվեկշռի«ուղղակի ներդրումներ» տողի հոդվածներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչքան պարտավորություն է ստանձնել կառավարությունը կամ ԿԲ-ն ներդրողների առջև: Հետևաբար, այն չի արտացոլում ողջ ներդրումների իրական պատկերը։
Ուրեմն ասեմ, որ այդպես ՉԷ։ Վճարային հաշվեկշռի «զուտ պարտավորությունների ստանձնում» տողը ներդրումային վիճակագրության ամենատարածված ցուցանիշներից է, որը օգտագործվում է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային վիճակագրության մեջ։

Համոզվելու համար եկեք քայլ առ քայլ գնանք՝ կոնկրետ օրինակով։
Սա վճարային հաշվեկշռի այդ հատվածն է։ Ուշադրություն դարձրեք «զուտ պարտավորությունների ստանձնում» տողի 2016 և 2017 թվականների արժեքներին (նախորդ տարիները ինքնուրույն կարող եք ստուգել)։

Եվ այսպես, զուտ պարտավորությունների ստանձնումը կազմել է.
2016 թվականին՝ 338.1 մլն դոլար
2017 թվականին՝ 249.8 մլն դոլար

1

Ասում եք՝ սա չի՞ արտացոլում ներդրումների պատկերը։
Հիմա խնդրում եմ բացատրեք, թե ՀՀ վիճակագրական կոմիտեն տարեկան կտրվածքով ներդրումային վիճակագրությունը ներկայացնելիս ինչո՞ւ է որպես հիմք վերցնում հենց «Զուտ պարտավորությունը»։

2

Կամ, եթե «Զուտ պարտավորությունների» ցուցանիշի վրա հիմնվելը մանիպուլյացիա է, ինչո՞ւ է Համաշխարհային բանկը այդ ցուցանիշը հիմք ընդունում, երբ ներկայացնում է Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքերի տվյալները։

3

Ավելին ասեմ, հենց այս ցուցանիշի մասին էին խոսում ներկայիս իշխանության ընդդիմախոսները, երբ հայտարարում էին, որ 2018-ի երկրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները 10-11 անգամ նվազել են (համեմատում էին առաջին եռամսյակի հետ)։

Այսքանը, կարծում եմ, բավարար է՝ հասկանալու համար, որ «զուտ պարտավորությունների ստանձնումը» օտարերկրյա ներդրումների մասին պատկերացում կազմելու համար միանգամայն ընդունելի ցուցանիշ է։

Այլ հարց է, որ ասեք՝ այն լիարժեք պատկերացում չի տալիս ներդրումների մասին, կամ՝ այն հարկավոր է վերլուծել, հասկանալ թե դրա ո՞ր մասն է վերաներդրված եկամուտ և այլն։
Բայց հայտարարել, որ «զուտ պարտավորությունների ստանձնման» ցուցանիշի մասին խոսելը մանիպուլյացիա է… Կներեք՝ հենց նման հայտարարությունն է մանիպուլյացիա։
Բայց սա էլ դեռ ամենը չի։

Տեսեք FIP-ի հոդվածում ինչ է գրված
«Գործնականում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է ոչ միայն ներհոսքը դիտարկել, այլ զուտ հոսքը, այսինքն՝ ներհոսքի և արտահոսքի տարբերությունը, որն արտացոլված է «ուղղակի ներդրումներ» տողում և որը տևական ժամանակ է, ինչ բացասական է: Հետևաբար, մեր երկրից դուրս եկող ֆինանսական միջոցները գերազանցում են երկիր մտնող ֆինանսական միջոցներին»:

Հոդվածագրին ուզում եմ տեղեկացնել, որ այդ տեղում հենց բացասական նշան էլ պետք է լինի։ Այ երբ դրական լիներ, անհանգստանալու կարիք կլիներ։ Դա վճարային հաշվեկշռի ներկայացման ձևով է պայմանավորված, ու բացասական նշանը միշտ չէ, որ վատ է. արտահանումն էլ է բացասական նշանով, ներմուծումը՝ դրական:
Սա էլ այդ ցուցանիշը, որը մի՛շտ բացասական նշանով է եղել»։

52997071_1351268318347448_5708483510340157440_o

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Կառավարության նիստը-ՈՒՂԻՂ

Այն ուղիղ միացմամբ կարող եք դիտել մեր կայքում:

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան: