Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանե Թանդիլյանի պարզաբանումը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խոսակցությունների կապակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 21 Մայիս 2018

Ինչպես հայտնի է, այս տարվա հուլիսի 1-ից պետք է ուժի մեջ մտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

Այս օրերին մամուլում և սոցցանցերում թեման կրկին ակտիվացել է։ Պարտադիր բաղադրիչին դեմ քաղաքացիների կողմից քննադատության սլաքներն ուղղվում են են հիմնականում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ուղղությամբ, ով նախկին Դեմեմ-ական էր և պայքարում էր այս համակարգի ներդրման դեմ։

Մանե Թանդիլյանն իր մոտեցումների և շրջանառվող խոսակցությունների կապակցությամբ պարզաբանում է հրապարակել ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև։

* * *

Հարգելի ու իմ սիրելի քաղաքացիներ, ժողովուրդ ջան,

Նորից՝ կուտակայինի մասին, մի քանի կարևոր բան մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը։

Նախ, ձեր տեղեկատվության համար, ասեմ, որ բոլոր այն պրոբլեմներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում և ծառացած են իմ առջև, հավատացնում եմ ձեզ, որ կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին։

Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում գրավել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգն ունի կամավոր և պարտադիր բաղադրիչ, և համարել են, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիրին։ Կարելի է, իհարկե, մեկնաբանել և անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ։

Ի՞նչու այդ դեպքում չանել հստակ հայտարարություններ , որոնք տեղիք չեն տա ենթադրությունների…Շատ պարզ պատճառով. հարգելի քաղաքացիներ, որովհետև իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլևս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը և ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, և անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել։

Հիմա՝ ըստ էության։

Նախևառաջ, մեր պետության շահը ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ։

Երկրորդ, կուտակային համակարգ պետք է՞ Հայաստանին. այո՛։ Քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։

Երրորդ, մեր կառավարությունը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաև մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), և ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։ Սա զուտ տեղեկություն է իմանալու, ինչու չէ, նաև մտորելու համար։

Չորրորդ, այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից։ Բավարար է՞ արդյոք, Իմ կարծիքով՝ ոչ։
Հինգերորդ, օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի Կառավարության և ապա՝ Ազգային Ժողովի կողմից։ Զուտ՝ ի գիտություն։

Այսպիսով, այո, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ։

Նորից հարկ եմ համարում նշել, որ այս հարցի վերաբերյալ արտահայտած ամեն միտք ու բառ գին ունի։ Եվ դա է պատճառը, որ ձեր թույլտվությամբ, զերծ մնամ ժամեր տևող քննարկումների մանրամասներից, որոնց արդյունքը շուտով պաշտոնապես կհրապարակենք։

Ամենայն հարգանքով և միշտ պատրաստակամ յուրաքանչյուր խնդիր լուծող առաջարկի համար՝
Մանե Թանդիլյան։

PS. Քանի որ նկատում եմ, որ շատերը գրում են բաներ, որոնք կուտակայինի հետ կապ չունեն, բայց ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում նորից որոշակի իրազեկում ապահովել կուտակայինի մասին, այստեղ կտեղադրեմ բազմաթիվ փոստերից մեկը, որ ինձ ուղարկում են հարցով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ։ Այստեղ կարող եք ծանոթանալ որոշ տեղեկատվության կուտակայինի մասին ֆինանսական ոլորտում բավականին կշիռ ունեցող մարդկանց կողմից և, ինչու ոչ, ծանոթանալ այլ կարծիքների, եթե դա ձեզ որևէ պատճառով հետաքրքրում է։ Նաև հուսով եմ, որ ներող կլինեք՝ բոլորիդ համար ակնհայտ հասկանալի պատճառներով թագերին ու քոմենթներին ժամանակի սղության պատճառով չարձագանքելուս համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: