Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է, սակայն նա դեռ չի ստորագրել այն

Վերադարձ լուրերի բաժին

16:04 , 20 Հունիս 2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է, սակայն նա դեռ չի ստորագրել այն։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Հարցին՝ ՀՀ վարչապետը և Սոցապ նախարարը հանդիպում ունեցե՞լ են, քննարկե՞լ են հնարավոր այլ լուծումները, Ա. Եղոյանը պատասխանեց, որ իրենք ամենօրյա աշխատանքային ռեժիմով կամ ըստ պայմանավորվածության՝ հանդիպում են. «Կառավարության մի կաբինետ է, իրենք հատուկ հանդիպում կազմակերպելու կարիք չունեն»։

Ճշտող հարցին էլ, թե հնարավո՞ր է՝ չստորագրվի դիմումը՝ վարչապետի խոսնակն այսպես պատասխանեց. «Չեմ կարող վարչապետի փոխարեն ասել, բայց  իր մոտ է դիմումը, հենց ստորագրվեց, անմիջապես կիմանաք»։

Սկզբնաղբյուր կայքի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե ձգձգումն ինչո՞վ է պայմանավորված։ Ի պատասխան՝ Ա. Եղոյանն ասաց, որ դա պայմանավորված է աշխատանքային ռիթմով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շահավետ ավանդ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ

Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդ:

ՎՏԲ-Հայաստան բանկի հայտարարությունը՝ միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկեր ձևակերպելու դեպքերի մասին

Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝

Հայաստանն ավելի շատ չիր է ներմուծում, քան արտահանում (գծապատկեր)

2017 թվականին Հայաստանից արտահանվել է 126.8 տոննա չիր՝ 587.2 հազար դոլար մաքսային արժեքով