Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանե Թանդիլյանի կշարունակի աշխատել. Վարչապետը հրաժարականը չի ընդունել

Վերադարձ լուրերի բաժին

11:33 , 21 Հունիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Ն.Փաշինյանը:

«Մենք վերջին օրերի քննարկումների արդյունքում որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշատանքը և աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում: Ինչպես պայմանավորվել էինք նախկինում տնտեսական զարգացման և ներդրումների ու արդարադատության նախարարների հետ, պետք է աշխատենք այդ համակարգն առավել հուսալի և ընդունելի դարձնելու համար: Մենք պետք է հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա` Աժ հաստատած որոշման նպատակն է, որ առանց ցայտնոտի շահագրգիռ ու խորը քննարկում ունենան: Նա վստահություն հայտնեց, որ համակարգը շատ լուրջ բարելավման կարիք ունի և նշեց, որ Մանե Թանդիլյանը կաշխատի մյուս գործընկերների հետ, որպեսզի առաջիկա 2 ամսում ներկայացնեն նախագիծ և խնդիրների ցանկը, թե ոնց են քննարկելու:

Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ խնդիր ունեն համակարգի հուսալիությունն ապահովելու և իրենց մոտեցումները կլինեն խարսխված դրանց վրա: Նա պատրաստակամություն հայտնեց շատ կարճ ժամանակում նախագիծը ներկայացնել քննարկման. «Ես հույս ունեմ աշնանը ԱԺ նիստերի ժամանակ ներկայացնել վերջնական տեսքով և հունվարի մեկից կարողանանք գործարկել»:

Մ.Թանդիլյանը նկատեց, որ կենսաթոշակային համակարգը ոլորտի ամենադժվար հարցը չէ:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: