Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանե Թանդիլյանը պարզաբանել է, թե ինչու է մեկ տարով հետաձգվում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը

Վերադարձ լուրերի բաժին

11:57 , 29 Մայիս 2018

«Օրենքը լրամշակելու և քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար է ժամանակ վերցվել, և ես առաջարկում եմ հետաձգել և վերանայել այն դրույթները, որոնք մեր քաղաքացիների համար ընդունելի չեն: Ես ստացել եմ բազմաթիվ առաջարկեր, որոնք բավականին խելամիտ և ողջամիտ են, և դա համար ժամանակ է անհրաժեշտ»,- այսօր Ազգային ժողովում 2017թ. բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պարզաբանելով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը 1 տարով հետաձգելու որոշումը։

Հիշեցնենք, որ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ պետք է մտներ այս տարվա հուլիսի 1-ից, սակայն մեկ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով։

Ըստ նախարարի` արդեն իսկ շատ բազմազան և հետաքրքիր առաջարկություններ կան, որոնք իսկապես քննարկման արժանի են:

Դիտարկմանը, որ համակարգի հետաձգման դեպքում կարող են խնդիրներ առաջանալ, նախարարը պատասխանել է, որ բոլոր խնդիրները լուծելի են և ավելացրել, որ քննարկումները հենց խնդիրներին լուծումներ տալու համար են։ «Դրա համար պետք է ներգրավենք բոլոր կոմպետենտ, մասնագետ մարդկանց, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը գտնել, որ համակարգն ընդունելի լինի», – ասել է Մանե Թանդիլյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: