Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է տնտեսական զարգացման հետ

Վերադարձ լուրերի բաժին

19:10 , 29 Մայիս 2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է տնտեսական զարգացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ Հայաստանում աղքատության խնդիրը բացառապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում չի գտնվում:

«Աղքատության խնդիրը դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ , դա մեր պետության խնդիրն է: Այլ բան է , որ մեր նախարարություն է ուղղակիորեն առնչվում խոցելի խմբերի հետ, բայց դա չի նշանակում, որ խնդրի լուծման տիրույթը բացառապես մեր նախարարությունում է: Սա տնտեսության զարգացման բաղադրիչ պետք է լինի և, կարծում եմ, այդպես են լուծում աղքատության վերացման խնդիրը»,- ասաց Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքով` անգամ նպաստների բարձրացումը չի կարող ենթադրել միանգամից աղքատության նվազում: Նախարարությունն ընդամենը կարող է մեղմացնել աղքատությունը և այդ առումով աշխատանքներ տարվում են:

«Սա տնտեսության զարգացման հարց է և այլ ոչ թե նախարարության, ու մեր գործառույթը պետք լինի այն, որ թիրախային, հասցեական լուծումներ տրվեն, որպեսզի ճիշտ մեղմվի այս իրավիճակը: Մեր նախարարությունը պետք է համագործակցի մնացած կառույցների հետ, ինչպիսին են Կրթության և գիտության, Առողջապահության , Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, որպեսզի կարողանանք այնպիսի մոդել ստեղծել, որով աղքատության վերացումը կլինի հետևանք»,- եզրափակեց Թանդիլյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել