Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մանանա» թեյերը դուրս են գալիս միջազգային շուկա

Վերադարձ լուրերի բաժին

10:58 , 13 Սեպտեմբեր 2017

«Մանանա» թեյերի աջակցությամբ օրերս Հայաստան էր ժամանել աշխարհի ամենահայտնի սոմելյեներից մեկը` Ֆրանկ Թոմասը, ով կրում է Եվրոպայի և Ֆրանսիայի լավագույն սոմելյեի տիտղոսը: Այցի շրջանակներում Ֆրանկ Թոմասը մասնակցեց ընկերության կողմից արտադրված «Մանանա» օրգանական թեյերի համտեսին, ծանոթացավ հայկական թեյաբույսերի վերամշակման և փաթեթավորման յուրահատուկ տեխնոլոգիային:

«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս` դաղձ, նանա, երիցուկ,արևքուրիկ, անթառամ, ռեհան, վարդ և այլն: Հումքի մթերումը կատարվում է Հայաստանի բարձրադիր գոտիների համայնքների գյուղացիների ներգրավմամբ: Այժմ բույսերի հավաքման գործընթացին մասնակցում է ավելի քան 160 որակավորված վայրի քաղի մասնագետ, բայց տնօրինության պլաններում է ընդլայնել ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ աշխատակիցների թիվը՝ հասցնելով մինչև 600-ի: Արտադրության ընդլայնմանն ու նոր աշխատեղերի ստեղծմանը նպաստում են նաև արտադրանքի արտահանման հնարավորությունները: Արդեն մի քանի ամիսէ, ինչ «Մանանա» թեյերն արտահանվում են Ռուսաստան և վաճառքի ծավալները գնալով աճում են: Այս տարվա հոկտեմբերին թեյերի առաջին խմբաքանակը կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մոտ ապագայում` ԱՄՆ, Գերմանիա և Ֆրանսիա:

«Մանանա ապրանքանիշն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում գրանցվել են շատ հաջողություններ: Ընկերության բարձրորակ արտադրությունը ընդլայնելու համար առաջացավ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն: Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ ընկերությունն ամբողջովին վերազինվեց և այժմ գտնվում է ISO ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացման փուլում, որպեսզի արտադրանքն ընդունելի լինի ինչպես Արևմտյան Եվրոպայի երկրներում, այնպեսէլ` ԱՄՆ-ում: Ընդամենը երեք ամսվա ընթացքում հաջողվեց վերակազմակերպել և արտադրություն, և արտահանում», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը:
Ընկերությունն աշխատում է օրգանիկ սերտիֆիկացման կառույցների հսկողության ներքո՝ նրանց կողմից մշտական ստուգայցերով: Ապրանքանիշի օրգանիկ սերտիֆիկացումը համապատասխանում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի պահանջներին:

Արտահանումը խթանելու և նորանոր շուկաներ գրավելու համար ընկերությունը համագործակցում է «Վելֆյուժն» միջազգային ընկերության հետ, որը մասնագիտացված է սննդի արտադրության նորարար տեխնոլոգիաների և մարքեթինգի ոլորտում: «Ի թիվս այլ նախագծերի, հատուկ այս համագործակցության շրջանակներում ստեղծել են աշխարհում առաջին մեղրային թեյ: Անարատ մեղրի հետ են խառնված Հայաստանում աճող բույսերը: Այն կարողեք օգտագործել ինչպես, օրինակ, նախաճաշին ` որպես սնունդ, այնպես էլ` որպես թեյ, ավելացնելով վրան տաք ջուր», – նշեց «Վելֆյուժն» ընկերութան տնօրեն Զոհրաբ Մինասյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։