Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մայքլ Ջեքսոնը մահվանից 10 տարի անց շարունակում է փող վաստակել

Վերադարձ լուրերի բաժին

12:27 , 07 Նոյեմբեր 2019

Ֆորբս ամսագրի գնահատականով՝ փոփի արքա Մայքլ Ջեքսոնը մահվանից 10 տարի անց վաստակել է 2,4 միլիարդ դոլար: Անցած մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կտրուկ նվազել է: Այդուամենայնիվ, Ջեքսոնը գլխավորում է ամենաշատ վարձատրվող հանգուցյալ աստղերի վարկանշային աղյուսակը: Ի դեպ, 9-րդ անգամ՝ անցած 10 տարվա ընթացքում: Նույնիսկ ողջ աստղերից ոչ բոլորն են կարողանում մեկ տարվա ընթացքում վաստակել 9-նիշանի գումար: Անցած տասնամյակում Մայքլը կարողացել է դա անել ութ անգամ: Միայն 2018 թ. նա վաստակել է 400 միլիոն դոլար: Այս տարի համաշխարհային երաժշտության լեգենդի եկամուտը նվազել է մինչև 60 միլիոն: Սակայն նույնիսկ այդ փաստը հաշվի առնելով՝ նա այս անգամ ևս գլխավորել է ամենաբարձր վարձատրվող հանգուցյալ աստղերի ցուցակը: Որոշ կարծիքների համաձայն՝ անկումը կապված է «Լքելով Նևերլենդը» ֆիլմի թողարկման հետ: Այնտեղ Ջեքսոնը մեղադրվել է մանկապղծության համար:

1-michael-jackson.jpg__1572432929__26319__vid386463e

Սակայն Ֆորբսը նշել է, որ նախորդ տարվա հետ համեմատած եկամտի կտրուկ նվազումն ունի այլ պատճառ: Անցած տարի 300 միլիոն դոլարով վաճառվել է Ջեքսոնի մասնաբաժինը EMI Music Publishing երաժշտական հրատարակության ընկերությունում, կնքվել է նրա հետմահու ալբոմների թողակման պայմանագիրը Sony ընկերության հետ, ինչպես նաև Մայքլը եկամուտ է ստացել CBS հեռուստաընկերության թողարկած «Մայքլ Ջեքսոնի Հելոուինը» (Michael Jackson’s Halloween) անիմացիոն ֆիլմից: Չնայած մեղադրանքով լեցուն ֆիլմի թողարկմանը՝ 2019 թ. սկզբին Ջեքսոնի երգերն ԱՄՆ-ում լսվել են 2,1 անգամ: Դա անցած տարվա ցուցանիշից ավելի է 17%-ով: «Մայքլ Ջեքսոնին շատերն են քննադատել, սակայն նրա համակիրներն ու նրա արվեստի սիրահարների թիվը մի քանի անգամ ավելի է: Նրա երգերի լսելիությունը շարունակաբար աճելու է, քանի որ զարգանում են սթրիմինգային ծառայությունները: Դրանից բացի, նրա երգերն իրոք, աներևակայելի սիվրած են»,- նշե է երաժշտական վերլուծաբան Դևիդ Բակուրը:

Այդուամենայնիվ, տարեկան մի քնաի հարյուր միլիոն դոլար վաստակելու ժամանակը Ջեքսոնի համար մոտենում է ավարտին: Բանն այն է, որ մոտենում են երգչի ակտիվների վաճառքի և նրա հետ կնքված պայմանագրերի ժամկետները: Խոսքն առաջին հերթին «Մայքլ Ջեքսոն՝ ահա և վերջ» (Michael Jackson’s This Is It) ֆիլմի և նրա հետմահու հիթերիավաքածուի թողարկման, ինչպես նաև Cirque du Soleil կրկեսից ստացվող ռոյալթիների մասին է: Ապագայում նույնպես սպասվում է Ջեքսոնի եկամուտների աճ: 2020 թ. օգոստոսին Բրոդվեյում ակնկալվում է նրա կյանքի մասին պատմող թեմատիկ մյուզիքլի առաջնախաղը: Նրա ժառանգորդները նաև մտադիր են ի վերջո գնորդ գնել մոտ 30 միլիոն դոլար գնահատված Նևերլենդի համար:

Ամենաբարձր վարձատրվող հանգուցյալ աստղերի ամբողջական վարկանիշը՝ Ֆորբսի կայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Պարենային անվտագությունն առաջնային խնդիր է

ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին:

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է:

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է տարածաշրջանային սուր խնդիրներից մեկին՝ Իրանի ցնցումներին: