Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

Վերադարձ լուրերի բաժին

09:05 , 18 Հունիս 2018

2018 թվականի մայիս ամսին հարկերի հավաքագրումը կատարվել է 102%-ով։ «Այսինքն՝ 2%-ով գերակատարում ունենք»,- B4B.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Դավիթ Անանյանի խոսքով, կա հարկերի հավաքագրման 3 սցենար ։ Այսպես ասած, վատատեսական սցենարն այն ցուցանիշն է, որը դրված է բյուջեի հիմքում՝ 1 տրլն 248.5 մլրդ դրամ: Բացի այդ, կան նաև իրատեսական և լավատեսական սցենարներ, և փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը. պլանավորված 109 մլրդ դրամի փոխարեն՝ մայիս ամսին միասնական գանձապետական հաշվին մուտք է եղել 111 մլրդ դրամ։

Թե կոնկրետ որ հարկատեսակների գծով է աճ գրանցվել, Դ. Անանյանը դժվարացավ նշել, քանի որ միասնական գանձապետական հաշվի ներդրման արդյունքում տվյալները համադրելի չեն։  «Համադրելի լինելու համար մայիս ամսին գանձապետական հաշվին եղած մուտքն է համեմատվում նախորդ տարվա մայիսի բյուջետային մուտքի հետ։ Եթե հիմա մեր բյուջետային եկամուտները կազմում են ինչ-որ X թիվ, մենք չունենք համադրելի այլ տեղեկատվություն, որպեսզի համեմատենք անցած տարվա հետ և ասենք՝ գերակատարե՞լ ենք, լա՞վ տեմպեր ունենք, թե՞ վատ։ Ստիպված մենք հիմա հոսքերը համեմատում ենք հոսքերի հետ»,- ասաց Դ. Անանյանը։

Նա նաև ավելացրեց, որ արդեն 2019 թվականին հնարավոր կլինի համադրել բյուջետային եկամուտները՝ 2018 թվականի բյուջետային եկամուտների հետ։

Դավիթ Անանյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։