Invalid username or password
Գարնանային տոների առթիվ՝ «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում հաճախորդները ՎիվաՍել-ՄՏՍ-ից կստանան 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը:
Առաջարկը գործում է մինչև ս.թ. մայիսի 31-ը (ներառյալ):
Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:
Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում «Y» սակագնային պլանով
-Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն
-5 ԳԲ ինտերնետ
-200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան
-10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո
-300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Ծանոթություններ
• «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
• Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:
Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ:
Դիտումներ 344
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: