Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մայիսին 5.2 մլրդ դրամով ավելի շատ հարկեր են հավաքագրվել

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:30 , 01 Հունիս 2016

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2016թ. մայիս ամսվա բյուջեի հարկային եկամուտների կատարողականը, ըստ որի՝ հարկային և մաքսային մարմիններն ապահովել են ավելի քան 91.7 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2015թ. մայիսի նույն ցուցանիշը գերազանցում է 5.2 մլրդ դրամով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, աճն ապահովվել է ԵՏՄ անդամ երկրներում ներմուծումների անկումներով պայմանավորված մաքսային մուտքերի 2.8 մլրդ դրամ պակասի պայմաններում:

Միաժամանակ շուրջ 4.8 մլրդ դրամ անկում է գրանցվել ոչ մետաղական հանքարդյունաբերության և կապի ոլորտների մի քանի խոշոր ընկերությունների հարկային եկամուտներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ