Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մամուլից՝ բիզնես. «Коммерсантъ»-ի նախկին խմբագիրը նշանակվել է «АвтоВАЗ»-ի փոխնախագահ

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 23 Օգոստոս 2016

«Коммерсантъ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ռաֆ Շակիրովը նշանանակվել է Վոլգայի ավտոգործարանի («АвтоВАЗ») փոխնախագահ՝ ներքին և արտաքին հաղորդակցության գծով։ Այս մասին նշվում է ավտոարտադրողի պաշտոնական հաղորդագրության մեջ։

«АвтоВАЗ»-ի նախագահ Նիկոլայ Մորի խոսքով, այս նոր պաշտոնը ներդրվել է Lada բրենդի ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով։ Ընկերությունում հույս ունեն, որ Շակիրովի կապերը կօգնեն ապահովել աջակցությունը տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից։ Նշվում է նաև, որ Սերգեյ Իլյինսկին, ով նախկինում զբաղեցնում էր «АвтоВАЗ»-ի՝ կորպորատիվ հաղորդակցության գծով տնօրենի պաշտոնը, կշարունակի ղեկավարել ընկերության մամուլի կենտրոնը։

Շակիրովը 1991 թվականից աշխատում էր «Коммерсантъ» հրատարակչությունում, որտեղ զբաղեցնում էր թերթի գլխավոր խմբագրի, «Деньги» պարբերականի խմբագրի և հրատարակչությանը պատկանող բոլոր թերթերի ու ամսագրերի շեֆ-խմբագրի պաշտոնը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: