Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը շարունակելու է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրերին

Վերադարձ լուրերի բաժին

22:08 , 25 Հուլիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարությունը:

Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին արդյունավետ համագործակցության համար։ «Հայաստանի զարգացման գործում գյուղատնտեսությունն ունի առանցքային նշանակություն։ Ոլորտի ռազմավարության մշակման համատեղ աշխատանքներն ապացույցն են մեր սերտ փոխգործակցության։ Մենք, որպես Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, հանձնառու ենք աջակցել Հայաստանի կառավարությանը ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև կարողությունների զարգացման գործում։ Ձեզ, պարոն նախարար, հավաստիացնում եմ, որ կարող եք հույս դնել մեզ վրա՝ որպես գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված կառույցի», – նշել է կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը։

25.07.19-4
Նախարար Խաչատրյանը կարևորել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձը գյուղատնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացման գործում և ընդգծել, որ արտադրողականության բարձրացմանը միտված քայլերը պետք է լինեն առաջիկա տարիների առանցքային ռազմավարական նպատակներից։

Կողմերը քննարկել են գյուղացիական տնտեսությունների հագեցվածությանը, հողերի քարտեզագրմանը, խոշորացմանը և հողօգտագործման իրավունքներին առնչվող խնդիրները։ Անդրադարձ է եղել գյուղացիական տնտեսությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության, ներդրումների ներգրավման հարցերին։

Նախարարը գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել ոչ պարենային գյուղատնտեսության զարգացման հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Քննարկվել է նաև բնական պաշարների կառավարման խնդիրը գյուղատնտեսության ոլորտում և առանձնահատուկ ընդգծվել է բնապահպանական բաղադրիչի կարևորությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա»,- վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա: