Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը

Վերադարձ լուրերի բաժին

23:16 , 21 Նոյեմբեր 2019

Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցած Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Հովնանյանը և Ավագ Ավանեսյանը։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Զեկույցը կազմվել է ՀՀ գործող օրենսդրության և Հայաստանի մասնավոր կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ կայացած մի շարք քննարկումների հիման վրա: Մշակմանը ՄԱԿԱԶՀ փորձագետները ներգրավվել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում նախանշված են առաջիկայում Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով նաև արդեն սկսված և նախատեսվող բարեփոխումները։

ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը գնում է դեպի տնտեսական հեղափոխություն՝ հիմնվելով բարձր տեխնոլոգիաների և նորարար գործունեության զարգացման վրա, և այժմ էլ իրականացվում են բիզնես միջավայրի արդիականացմանն ուղղված քայլերը։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ավելացրել է, որ այժմ Հայաստանում ներդրումների իրականացման համար ճիշտ ժամանակն է։

Photo 21.11-2

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդեսի ընթացքում անդրադարձ է կատարել զեկույցում տեղ գտած մի շարք առաջարկություններին և ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների՝ նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին, մասնավորապես՝ կայուն զարգացում, ներդրումների խթանում, հարկային քաղաքականություն և արդարադատության բնագավառում փոփոխություններ:

Զեկույցի քննարկումներին մասնակցել են ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը միջոցառման ամփոփման ժամանակ նշել է, որ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» նախատեսում է մի նախագիծ այն մասին, թե ինչպես կարելի է առաջ շարժվել կայուն ճանապարհով։

Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկման ընթացքում ընդգծվել են երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ՝ բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը: Ուսումնասիրվել է նաև հավանական ներուժ ունեցող ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը:

Միջոցառման ընթացքում մասնագիտական քննարկումների և զեկույցում տեղ գտած առաջարկությունների հիման վրա նախատեսվում է մշակել ներդրումային քաղաքականության բարելավման ճանապարհային քարտեզ, որում տեղ գտած գործողությունների կատարումը կնպաստի ՀՀ ներդրումային միջավայրի կատարելագործմանը և ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: