Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

Վերադարձ լուրերի բաժին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Գրիգորյանի գրասենյակը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում: Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 – 2020 թվականների ժամանակահատվածում:

Զեկույցը բաղկացած է հետյալ հինգ բաժիններից՝

  • մարդկային կապիտալի զարգացում,
  • ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում,
  • կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն,
  • շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար,
  • համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:

Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին

Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները: