Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՃՈ տուգանքների և ԴԱՀԿ-ի արգելանքների հետ կապված խնդիրը կլուծվի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

14:56 , 26 Նոյեմբեր 2015

Գաղտնիք չէ, որ ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքները մեծ գլխացավանք են դարձել վարորդների համար։ Խնդիրը ոչ թե բուն տուգանքն է, այլ դրան հաջորդող գործընթացը, երբ մեքենայի սեփականատիրոջ բանկային հաշիվների վրա կալանք է դրվում։

Բանն այն է, որ եթե վարորդը ինչ-ինչ պատճառներով սահմանված ժամկետում չի վճարել տուգանքը, ապա գործն անմիջապես ուղարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, և տվյալ անձի ֆինանսական միջոցները համապատասխան չափով արգելանքի տակ են վերցվում։ Սակայն եթե արգելանքը դրվում է շատ կարճ ժամկետում, ապա արգելանքից հանելը իսկական գլխացավանք է։ Սահմանված տույժ-տուգանքը մուծելը դեռ բավարար չէ։

Վարորդը պարտավոր է վճարում կատարել ԴԱՀԿ-ում, հետո համապատասխան փաստաթուղթը ներկայացվում է բանկին, որից հետո միայն հաշիվը ապասառեցվում է։ Դա, բնականաբար, ժամանակի և նյարդերի կորուստ է։

Եվ ահա՝ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մի փաստաթուղթ, որը պետք է որ լուծի այս խնդիրը։ Խոսքը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգին և էլեկտրոնային փաստաթղթերի ձևերին:

«Ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ, ինչն էլ իր հերթին առաջացնում է կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը: Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակը ծառայությունների միջև կապահովվի օպերատիվ աշխատանք, ինչպես նաև կնպաստի ժամանակի և դրամական միջոցների խնայմանը»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք