Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճշմարիտյա՞ն, թե՞ Մինասյան. ում են նախապատվությունը տալիս տնտեսագետները

Վերադարձ լուրերի բաժին

14:13 , 12 Փետրվար 2016

Վերջին օրերին ամենից քննարկվող թեման ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորումն է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին է զիջելու նախարարական 3 պորտֆել, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարի պորտֆելը։ Ներկայիս նախարար Կարեն Ճշմարիտյանին պոտենցիալ փոխարինողների թվում ամենից հաճախ շրջանառվում ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի անունը։

Ճիշտ է, այս ամենը դեռ խոսակցություններ են. չի բացառվում, որ Ճշմարիտյանը մնա իր պաշտոնում, կամ եթե հեռանա՝ չի բացառվում, որ Արծվիկ Մինասյանի փոխարեն էկոնոմիկայի նախարար նշանակվի մեկ ուրիշը։ Այդուհանդերձ, B4B.am-ը մի փոքրիկ հարցախույզ անցկացրեց տնտեսագետների շրջանում՝ տալով նրանց նույն հարցը՝ ո՞ւմ կցանկանային տեսնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Միանգամից ասենք, որ տնտեսագետներից մի քանիսը, ինչպես և ակնկալում էինք, հրաժարվեցին մեկնաբանություն տալուց:

Իսկ ահա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ թեպետ երկու պաշտոնյաների միջև  համեմատություն անցկացնելը սխալ կլինի, բայց Արծվիկ Մինասյանը թե՛ իր մարդկային հատկանիշներով և թե՛ որպես պրոֆեսիոնալ մասնագետ արժանի է պաշտոնավարելու. «Իսկ գործունեության առումով գնահատականներ կարելի է տալ միայն պաշտոնավարումից որոշ ժամանակ անց»,- նկատեց նա:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը  հրաժարվեց նախապատվություն տալ նրանցից որևէ մեկին, սակայն փոխարեն ասաց, որ ծանոթ է պարոն Մինասյանի մասնագիտական գիտելիքներին ու կարողություններին և վստահ է, որ նա կկարողանա այդ բարդ ու պատասխանատու գործն իր ուսերին վերցնել և արժանիորեն պաշտոնավարել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Վիլեն Խաչատրյանը նույնպես այն կարծիքին էր, որ պարոն Մինասյանն իր ունեցած կենսափորձի և մասնագիտական գիտելիքների շնորհիվ տիրապետում է տնտեսական վերջին զարգացումներին, իսկ նրա պատգամավորական փորձն ու իրավաբանության ոլորտում ունեցած գիտելիքներն ուղեկցում են նրա  տնտեսագիտական գիտելիքներին. «Այսինքն` այն երկկողմանի խնդիրները, որոնք նա բարձրացնում է, և որոնք ծառացած են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առջև, պարոն Մինասյանը շատ հեշտությամբ կարող է լուծել»,- հավելեց պարոն Խաչատրյանը:

Մենք տնտեսագետներից նաև հետաքրքրվեցինք, թե ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարարներից ում գործունեությունն ավելի արդյունավետ կգնահատեն: Նրանք, սակայն, հրաժարվեցին անուններ տալուց` ասելով, որ աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար պետք է հաշվի առնել որոշակի չափորոշիչներ. «Օրինակ` արդյո՞ք տնտեսական աճի ցածր ցուցանիշը բավարար է տվյալ նախարարի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար. չէ՞ որ օբյեկտիվորեն շատ բարդ ժամանակներ են բաժին ընկել նրանցից շատերին: Այսինքն` գնահատականներ տալու համար լուրջ վերլուծություն է պետք անցկացնել, որտեղ հաշվի կառնվեն մի շարք գործոններ, հանգամանքներ ու չափորոշիչներ»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:

Իսկ ահա Վիլեն Խաչատրյանի կարծիքով` մեր տնտեսության վիճակն այնպիսին չէ, որ կարելի է արդյունքները գնահատել. «Իհարկե, դա միայն Էկոնոմիկայի նախարարությամբ պայմանավորված չէ, բայց այն` որպես համակարգային, ֆունկցիոնալ նախարարություն, այնուամենայնիվ շատ ավելի ծանր բեռ է կրում իր ուսերին»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են