Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճիշտ նպատակների համար ներգրավված պետական պարտքի ավելացումից վախենալ պետք չէ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:11 , 13 Մարտ 2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է՝ եթե ավելացված պետական պարտքի միջոցներն ուղղվում են ենթակառուցվածքներին, կապիտալ ծախսերին, ուրեմն այդ պարտքից վախենալ պետք չէ: Թունյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակին:

Այդ նամակում Հարությունյանը մանրամասնել է տնտեսական աճ ապահովելու համար իր տեսակետները: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ պետական և այլ խողովակներով: Այստեղ խոսքն առավելապես փոխառու միջոցների ներգրավման մասին է։ Նա նշել է, որ պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը թույլ է տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ:

Թունյանը նկատեց, որ ստերեոտիպային կարծիք կա, թե պետական պարտքը վատ բան է, որքան աճում է, այնքան վատ է: Սակայն նա շեշտեց՝ պետք է հասկանալ, թե այդ պետական պարտքն ինչի հաշվին է աճում և ինչ նպատակներով է օգտագործվում: «Այսինքն, եթե մենք պետական պարտքը ավելացնում ենք, միջոցներ ենք ներգրավում, որոնք ուղղվում են ենթակառուցվածքներին, կապիտալ ծախսերին, ու դրանք երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար հիմքեր են ստեղծում, ուրեմն այդ պարտքից վախենալ պետք չէ»,-ասաց Թունյանը:

Նա նշեց, որ պետական պարտքի այնպիսի աճը, որը հետո թույլ կտա այդ պարտքը նորմալ սպասարկել, վախենալու չէ: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ եթե օրինակ պետական պարտքն ավելանում է ընթացիկ խնդիրներ լուծելու ՝ թոշակ կամ աշխատավարձ վճարելու կամ բարձրացնելու համար, հետո դա դառնում է գլխացավանք: Եթե պետական պարտքը երկարաժամկետ առումով տնտեսական որևէ արդյունք չի ստեղծում, դրա բացասական հետևանքը կլինի այն, որ որոշ ժամանակ անց ստիպված կլինենք դրա դիմաց տոկոսներ վճարել ու մարումներ կատարել:

«Եթե ամփոփեմ, ապա պետական պարտքից վախենալ պետք չէ, պետք է ուշադրություն դարձնել երեք բանի վրա՝ պարտքի նպատակայնությանը, թե ինչի վրա է դա օգտագործվելու, երկրորդ, որ պարտքը տոկոսային առումով ավելի դանդաղ աճի, քան մեր տնտեսությունը, այսինքն` տնտեսական աճը պարտքը աճից պետք է ավելի արագ լինի, և երրորդ, եթե կա վստահություն, որ այդ պարտքը՝ ներգրավված միջոցները չեն փոշիացվելու և գրպանվելու ոմանց կողմից»,-նշեց Թունյանն ու հավելեց՝ եթե այդ երեք հանգամանքը ապահովվում է, ուրեմն պետական պարտք ներգրավելուց պետք չէ վախենալ:

Արայիկ Հարությունյանը նշել էր նաև, որ տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ: Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ 300 ԱՄՆ դոլարով: Նրա կարծիքով համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ:

Բաբկեն Թունյանը մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ի նման թվով ավելացումը իրատեսական համարեց: Նա սակայն նկատեց, որ դա մեխանիկորեն չպետք է ավելանա: Պետք է ողջ ՀՆԱ-ն աճի, հետո դա բաժանենք բնակչության թվի վրա: Թունյանը կարևոր համարեց, որ աճը հնարավորինս հավասարաչափ բաշխվի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]