Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճգնաժամի նախանշաններ. Նազարբաևն առաջարկել է ստեղծել ԵՏՄ-ի հակաճգնաժամային խորհուրդ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

13:45 , 27 Դեկտեմբեր 2016

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում խոստովանել է, որ Եվրասիական տնտեսական միությունում պահպանվում են բարդ տնտեսական իրավիճակն ու մի շարք ներքին խնդիրներ։ Նա կոչ է արել ստեղծել հակաճգնաժամային խորհուրդ ԵՏՄ-ի շրջանակում։

Հիշեցնենք, որ խորհրդի նիստին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Անհրաժեշտ է ստեղծել հակաճգնաժային խորհուրդ, որպեսզի ուսումնասիրվեն բոլոր խնդիրները, խորհրդի աշխատանքներում պետք է ներգրավել համաշխարհային մակարդակի, նաև տեղի փորձագետների։ Աշխատանքը պետք է կենտրոնանա խորը վերլուծության վրա, առկա խնդիրների գործնական լուծման ու առաջարկությունների առաջ քաշման վրա։ Մենք պետք է իմանանք, թե ինչպես թիկունք լինենք մեկս մյուսին տնտեսական դժվարին պայմաններում։ Դրա համար անհրաժեշտ է մարմին, որը կզբաղվի այդ հարցերով»,- հայտարարել է Նազարբաևը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ երկրների տնտեսական փոխհարաբերությունները ազդում են հենց միության ներքին չլուծված հարցերի վրա։ Դրանց թվին են պատկանում փոխադարձ առևտրի ժամանակ առաջացած խոչընդոտները, յուրաքանչյուր երկրի հավելյալ պահանջներն ու սահմանափակումները, ապրանքների տարանցման ժամանակ առաջացող խնդիրները, շուկայում մատչումի ժամանակ վճարումների ապահովումը և այլն։

«Մենք հասկանում ենք, որ այդ խնդիրները միշտ եղել են և կլինեն, դրանք ժամանակավոր են, հանդիպում են ցանկացած ինտեգրացիոն գործընթացում սկզբնական փուլում։ Հավանաբար, պետք է ժամանակ անցնի, որպեսզի երկրների կառավարություններն ու բիզնեսները համատեղ աշխատանքի փորձ ձեռք բերեն»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու զարգացման գործում». Դմիտրի Մեդվեդևը՝ Մեղրիի ԱՏԳ-ի մասին

Եթե ԵԱՏՄ մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը