Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճգնաժամային ամիսներին նոր գրանցվող բիզնեսների քանակն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

16:45 , 10 Օգոստոս 2020

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսային ճգնաժամը չի խանգարել բիզնես անելու մտադրություն ունեցող մեր հայրենակիցներին կատարել առաջին քայլը և պետական ռեգիստրում գրանցել իրենց նոր ընկերությունները։ Ավելին, այս տարվա մայիս և հունիս ամիսներին (արտակարգ դրության և սահմանափակումների պայմաններում) սկզբնական գրանցումների քանակը գերազանցել է նախորդ տարիների նույն ամիսների ցուցանիշները։

ԱՁ (անհատ ձեռնարկատերերի) պարագայում պատկերն այսպիսին էր: Մարտին գրանցվել էր 1538 ԱՁ՝ նախորդ տարվա մարտի 1908-ի դիմաց, իսկ ապրիլին նոր գրանցված ԱՁ-ների քանակը նվազեց մի քանի անգամ՝ նախորդ տարվա 1908-ից հասնելով 396-ի։ Ապրիլը մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների ամենախիստ սահմանափակումների ժամանակահատվածն էր։

Մայիս և հունիս ամիսներին, սակայն, աճի միտումը վերականգնվեց։

b4b.am

2020 թվականի մայիսին գրանցվել է 2247 ԱՁ՝ նախորդ տարվա մայիսի 1912-ի դիմաց, իսկ հունիսին գրանցվել են 2483 նոր անհատ ձեռնարկատերեր՝ նախորդ տարվա հունիսի 1616-ի դիմաց։

ՍՊԸ-ների (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ) դեպքում նույն պատկերն է՝ այն տարբերությամբ, որ չնայած մայիսին գրանցումների քանակն աճել է, սակայն լիարժեք վերականգնման մասին կարող ենք խոսել հունիսից։ Մյուս կողմից էլ, ՍՊԸ-ների դեպքում նոր գրանցումների քանակի նվազում սկսել էր գրանցվել ոչ թե մարտից, այլ ապրիլից։

Ապրիլին նոր գրանցված ՍՊԸ-ների քանակը կազմել էր ընդամենը 158` նախորդ տարվա ապրիլի 643-ի դիմաց։ Սակայն մայիսին գրանցումները սկսեցին ավելանալ և այդ տարբերությունը կրճատվեց։ Իսկ հունիսին սկզբնական գրանցում ստացած ՍՊԸ-ների քանակը կազմեց 696` 76-ով ավելի, քան նախորդ տարվա հունիսին։

b4b.am

Բաժնետիրական ընկերությունների դեպքում ամբողջական վերականգնման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն այսպես թե այնպես նոր գրանցվող բաժնետիրականների քանակը միշտ փոքր է եղել, և վերը նշված պատկերի վրա ազդեցություն չի ունեցել։

Նոր գրանցված ՓԲԸ-ների (փակ բաժնետիրական ընկերություն) քանակը նախորդ տարվա մարտ-հունիսին կազմել է 47, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 25։

ԲԲԸ-ների (բաց բաժնետիրական ընկերություններ) դեպքում պատկերը հակառակն է՝ նախորդ տարվա մարտ-հունիսին՝ 2, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 3։

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: