Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճարտարապետության և շինարարության համալսարանը գրեթե բոլոր մասնագիտությունների գծով ունի ժամանակակից լաբորատորիաներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:31 , 12 Դեկտեմբեր 2016

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով գործող նոր լաբորատորիաներով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, նոր կառույցների տեղում տասնամյակից ավելի ավերակ վիճակ էր: «Շատ էինք ուզում, որ մեր համալսարանում լինեին այնպիսի տարածքներ, որտեղ ուսանողները կկարողանային աշխատել` իրենց զգալով տանը: Հիմա մեր ճարտարապետական նախագծման ստուդիան նույնիսկ խոհանոց ունի: Ուսանողները հնարավորություն են ունենում երկար աշխատելու, նույնիսկ գիշերներն են այստեղ անցկացնում»,-ասաց նա` հավելելով, որ համալսարանը շուտով կհագեցվի 3D պլոտերով, որը հնարավորություն կտա մակետներ պատրաստելու:

Թովմասյանի խոսքով` համալսարանը նորագույն սարքավորումների շնորհիվ արդեն կարող է պատվերներ ընդունել` դրանցում ներգրավելով ուսանողներին: «Մենք կատարում ենք նաեւ հուշարձանների պահպանության համար չափազանց կարեւոր ախտորոշման աշխատանքներ»,-ասաց դեկանը` հավելելով, որ համալսարանը պրակտիկորեն բոլոր մասնագիտությունների գծով ունի լաբորատորիաներ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 95 ամյակի շրջանակում արտերկրից ժամանած պատվիրակության ներկայությամբ համալսարանում հանդիսավոր կերպով բացվել են նոր լաբորատորիաներ։ Համալսարանի, ինչպես նաև գործընկերների աջակցությամբ բացվել են արդի սարքավորումներով հագեցված ճարտարապետական երեք ստուդիա, ինչպես նաև շինանյութերի, շինարարական կոնստրուկցիաների, ջերմագազամատակարարման և օդափոխության, հիդրավլիկայի, գրունտների մեխանիկայի լաբորատորիաներ։ Բոլոր լաբորատորիաները վերանորոգված են և կահավորված ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։

Տեխնիկապես հագեցված լաբորատորիաների հիմնումը ՃՇՀԱՀ-ի հիմնական քաղաքականություններից մեկն է, որը բխում է կրթության և գիտության որակի անընդմեջ զարգացման ռազմավարությունից։

2015-ին բուհում վերանորոգվել և կահավորվել են 10 լսարան, Քիմիայի, Նյութերի դիմադրության, Գազաջերմամատակարարման, գեոդեզիայի լաբորատորիաները, քանդակի, դիզայնի ուսումնագործնական ստուդիան, Որակի կենտրոնը, աշխատասենյակներ, աստիճանավանդակները, քոլեջում՝ երեք լսարան և վերազինվել է կաթսայատունը, դպրոցում՝ երկու լսարան:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում նորածիններին ավելի հաճախ տրվող անունները 2017 թվականին

Աղջիկ երեխաների շրջանում ամենատարածված անունը Նարեն է՝ 712 երեխա։

Պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գինը կնվազի մինչև 700 000 դրամ

Առողջապահության նախարարի կարծիքով՝ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն կգործի նոր գին:

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով