Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:51 , 16 Դեկտեմբեր 2017

Հաջորդ տարի ճապոնական իշխանությունները 46 միլիարդ դոլար են հատկացնելու պաշտպանության ոլորտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է «Nikkei» թերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն` այդ միջոցների մի զգալի մասը հատկացվելու է զենքի գնմանը` Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:

Մասնավորապես, Տոկիոն մտադիր է ուժեղացնել հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Եթե այս առաջարկը հավանության արժանանա, ռազմական բյուջեն ռեկորդային բարձր կլինի Ճապոնիայի համար: Բացի այդ, դա կնշանակի, որ վեցերորդ տարին անընդմեջ ճապոնական իշխանությունները մեծացնում են պաշտպանական ծախսերը:

Ճապոնիայի իշխանությունները նաև միակողմանիորեն ընդլայնել են ԿԺԴՀ-ի ձեռնարկությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը:

Հյուսիսային Կորեան նոյեմբերի 28-ին անցկացրել է նորագույն հրթիռի հաջող փորձարկում: Փհենյանում նրանք հայտարարել են, որ Hwasong-15- ը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի ցանկացած վայրում ցանկացած թիրախին և այն իր մեջ կրում է մեծ և ծանր միջուկային մարտագլխիկ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.