Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ՓՄՁ-ներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:07 , 31 Օգոստոս 2016

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի միացյալ համակարգող խորհրդի նիստը։

Այն վարում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը։ Ճապոնական կողմից նիստին մասնակցում էին ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրայի Հիրոմիցուն, ՃՄՀԳ երևանյան կապի գրասենյակի ներկայացուցիչ Ռուզան Խոջիկյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ և ծրագրի փորձագիտական խումբը։ Դիտորդի կարգավիճակով նիստին ներկա էին նաև ԱՄՆ ՄԶԳ և ՄԱԱԶԳ ներկայացուցիչներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ողջույնի խոսքում բարձր գնահատեց ՃՄՀԳ հետ գործակցությունը և շնորհակալություն հայտնեց նոր ծրագիր սկսելու համար։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն իր խոսքում նշեց ծրագրի նախորդ փուլի բարձր արդյունավետությունը և հույս հայտնեց, որ երկրորդ փուլը նույնպես կապահովի բարձ արդյունքներ:

Այնուհետև ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին ներկայացրեց ծրագրի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլի հիմնական գործողությունների պլանը և ուղղությունները։ Ներկայացումից հետո ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավարը պատասխանեց ներկաների հարցերին: Քննարկում ծավալվեց երկրորդ փուլի իրականացման արդյունավետության ապահովման ուղղությամբ։ Հատկապես շեշտվեց այլ աջակից կառույցների հետ համագործակցության և գործողությունների փոխլրացման ապահովման կարևորությունը՝ մարզերում աջակցության արդյունավետության նպատակով։

Քննարկումներից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրայի Հիրոմիցուն ստորագրեցին ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող փաստաթուղթը։

Համատեղ ծրագիրը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի նոր փուլն է։

Նախորդ ծրագիրն իրականացվել է 2013 թ․ մարտից 2015թ․ մարտ: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը

Կանխիկ գործարքների դեպքում ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը

«Մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից (ցանկ)

ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: