Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճապոնիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում կներկայացնի Հայաստանում ստեղծված ներդրումային գրավիչ և նպաստավոր միջավայրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:27 , 13 Օգոստոս 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ հատկապես առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Դեսպան Յամադան, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է իր տպավորությունները Հայաստանից: Դեսպանն ընդգծել է, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ՝ շեշտելով երկու երկրների հարգանքը իրենց մշակույթի և պատմության նկատմամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ճապոնական ներդրումներին և տնտեսության ոլորտում հայ-ճապոնական համագործակցության հեռանկարին: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները և նշել, որ Հայաստանը Ճապոնիայում պետք է դիտարկվի ոչ միայն որպես առանձին շուկա, այլև որպես դարպաս դեպի ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ իր երկրում կներկայացնի Հայաստանում ստեղծված ներդրումային գրավիչ և նպաստավոր միջավայրը և իր պատշոնավարման ընթացքում ջանքեր չի խնայի հայ-ճապոնական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանել է կայունությունը և արձանագրել աճի ցուցանիշներ

Զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունը՝ աճել, ինչը ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման երաշխիք է: