Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճանապարհի վճար կսահմանվի հաշվառված և չհաշվառված բեռնափոխադրողների համար

Վերադարձ լուրերի բաժին

16:23 , 04 Սեպտեմբեր 2020

Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ինչպես անհատ ձեռներեցների, այնպես էլ ընկերությունների համար նախատեսվում է սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«2017 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի հետ կնքել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի կետերից մեկը վերաբերում է ճանապարհային հարկերին ու վճարներին: Այս կանոնակարգի շրջանակում մենք ունեինք որոշակի ընտրություն, թե ինչ ենք սահմանելու՝ ճանապարհային վճար, թե հարկ: Տարբեր քննարկումներից հետո որոշում կայացվեց սահմանել ճանապարհային վճար»,- նշեց Սիմոնյանը և հավելեց, որ այդ տարբերակն ավելի արդար կլինի շուկայի բոլոր մասնակիցների համար:

Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերությունների համար, որոնք բեռնափոխադրումներ են իրականացրել՝ սահմանված է եղել ճանապարհային հարկ, սակայն 2018 թվականի հունվարի 1-ից՝ հարկային նոր օրենսգրքով, այն հանվել է:

«Եվրոպական կանոնակարգի պահանջների համաձայն հարկերն ու վճարները չպետք է կրեն դիսկրիմինացիոն բնույթ և չպետք է կախված լինեն բեռնափոխադրողների հաշվառված լինել կամ չլինելուց»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը:

Անդրադառնալով վճարի վերաբերյալ չափորոշիչներին, որը 1 կիլոմետրի դիմաց կազմելու է մինչև 50 դրամ, Սիմոնյանն ասաց, որ տվյալ օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում:

«Այն մեքենաները, որոնք 12 տ և ավելի բեռնափոխադրում կիրականացնեն, 1 կիլոմետրի դիմաց կվճարեն մինչև 50 դրամ ճանապարհային վճար: Այս նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին: Այժմ դասակարգման հարցը քննարկվում է նաև ըստ սռնիների, քանի որ կան բեռնատարներ, որոնք աշխատում են 3, 4 կամ 6 սռնիով: Որքան շատ են սռնիները, այդքան ավելի մեծ է լինում ճանապարհի վրա ծանրությունը, հետևաբար վնասներն են մեծ լինում: Ուսումնասիրելով նաև միջազգային փորձը՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ ամենաօպտիմալ առավելագույն գինը պետք է կազմի 50 դրամ»,- ընդգծեց Սիմոնյանը:

Նախարարության նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: